Սեյրան Օհանյան. «Մենք ազգովին հաւաքական մի ուժ ենք, ու մեր<br /> անունն է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ»<br />


Սեյրան Օհանյան. «Մենք ազգովին հաւաքական մի ուժ ենք, ու մեր
անունն է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ»

  • 28-01-2010 21:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շուրջ երկու տասնամեակ Հայոց բանակը հաջողութեամբ կատարում է երկրի սահմանների պահպանութեան, բնակչութեան անվտանգութեան ապահովման կարեւորագոյն խնդիրը: Այս մասին ՀՀ ԶՈՒ կազմաւորման 18-րդ տարեդարձին նուիրուած հանդիսութեան ժամանակ իր ելոյթում նշեց ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանը: «Այսօր արդէն, ի հպարտութիւն բոլորի, մեր զինուած ուժերը միջազգային ռազմական վերլուծաբանների գնահատմամբ պատրաստուածութեան մակարդակով բնաւ չեն զիջում տարածաշրջանի մեր հարեւան պետութիւններին եւ անգամ գերազանցում են նրանց կազմակերպվածության, մարտական ոգու եւ առաջադրուած խնդիրները պատւով ու պատասխանատւութեամբ կատարելու առումով: Այլոց քանակական գերազանցությանը մենք հակադրում ենք մեր զինծառայողների մասնագիտական բարձր պատրաստուածութիւնը, մարտական ոգին եւ նուիրուածութիւնը»,- ասաց նախարարը: Ս.Օհանեանի գնահատմամբ, 2009թ.-ին, շարունակելով հաւատարիմ մնալ իր կոչմանը, բանակը պատւով է կատարել գլխաւոր խնդիրը, այն է` Հայաստանի եւ ԼՂՀ սահմանների անվտանգութեան ապահովումը արտաքին ոտնձգութիւններից: Պլանային կարգով շարունակուել են մարտական եւ զորահավաքային պատրաստականութեան, զօրքերի մարտական պատրաստութեան, զինուորական կարգապահութեան մակարդակի բարձրացման, սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքները: Իրականացուել են մարտական հերթապահության բարելաւման, սահմանամերձ շրջանների բնակչութեան անվտանգութեան ապահովման կարեւոր միջոցառումներ: Ըստ նախարարի, նշանակալիօրէն աճել է հայրենական ռազմարդիւնաբերական համալիրի ծաւալն ու կշիռը ԶՈՒ սպառազինութեան համալրման, զէնքի եւ զինտեխնիկայի լիարժէք սպասարկման եւ վերանորոգման, պաշտպանական նշանակութեան արտադրատեսակների մշակման, արտադրական տեխնոլոգիաների ստեղծման ոլորտներում: Հագեցուել եւ արդիականացուել է բանակի նիւթատեխնիկական բազան, լուրջ նախադրեալներ են ստեղծուել, որպէսզի ռազմարդիւնաբերական ոլորտը մօտ ապագայում դառնայ աւելի արդիւնաւէտ եւ բարեփոխուած: Հայաստանի պաշտպանական քաղաքականութեան շրջանակում շարունակւում է թէ' երկկողմ, թէ' բազմակողմ համագործակցութիւնը ՀԱՊԿ-ի, ինչպե նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: «Շուտով մեր զինծառայողները կստանձնեն Աֆղանստանում իրականացyող խաղաղապահ գործողութիւնների մասնակցի պարտականութիւնները, վստահ եմ` պարտքի այն նոյն խորը գիտակցմամբ, որ իրենք հայոց պետութիւնն ու բանակն են ներկայացնում»,- ասաց պաշտպանութեան նախարարը: Ս.Օհանյանը կարեւորեց անցած տարուայ ընթացքում իրականացուած պաշտպանական բարեփոխումները, որոնց նպատակը արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առաւել ճկուն եւ ժամանակակից պաշտպանութեան համակարգի ստեղծումն է: Բարեփոխումների շրջանակներում ակտիւացաւ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացը, կենտրոնական ապարատում ներդրվեց քաղաքացիական յատուկ ծառայութեան համակարգը, նոր հիմքերի վրայ դրուեց ռազմավարական պլանաւորումը, ներդրւում եւ աստիճանաբար աճում է պայմանագրային զինծառայության նշանակութիւնը, իրականացուեցին կարեւոր օրենսդրական նախաձեռնություններ` փոփոխութիւններ կատարուեցին «Զինուորական ծառայութեան մասին» եւ «Զինապարտության մասին» օրէնքներում, Ազգային Ժողով եւ կառավարութիւն ներկայացուեցին սպառազինութեան ու ռազմական տեխնիկայի արտահանման եւ ներմուծման վերահսկողութեան գործընթացը միջազգային անվտանգութեան ապահովման շրջանակներում կանոնակարգող օրէնքների նախագծեր: Անդրադառնալով բանակ-հասարակութիւն կապերի բարձր մակարդակին, Ս.Օհանյանը նշեց, որ այն ապահովելու նպատակով պաշտպանութեան նախարարին առընթեր ստեղծուեց հասարակական խորհուրդը: Զգալի աշխատանք է կատարուել նաեւ կրթական համակարգի եւ բանակային կառոյցի փոխներգործության ուղղութեամբ: Հանրապետութեան 1450 հանրակրթական դպրոցներ կցագրվել են ԶՈՒ զորամասերին, իսկ առաջատար բուհերը` ՊՆ-ի համապատասխան պնշտոնռաների: 2009թ.-ին շարունակուել են զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելաւմանն ուղղուած աշխատանքները, յարմարաւետ բնակարաններով են ապահովել շուրջ 400 զինծառայողների ընտանիքներ: Բացի այդ, բնակարան ձեռք բերելու համար անհատոյց ֆինանսական աջակցութիւն է յատկացուել զոհուած եւ հաշմանդամ դարձած զինծառայողների 400 ընտանիքների: Այս տարի լրանում է Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դէմ տարած յաղթանակի 65-րդ տարեդարձը: Ս.Օհանեանի խօսքերով, այդ պատերազմում յաղթանակը վերահաստատեց այն իրողութիւնը, որ ժողովուրդը վտանգի պահին ի զօրու է համախմբելու իր ուժերը եւ թեկուզ ծանր զոհողությունների, թեկուզ անդառնալի կորուստների գնով հասնելու արդիւնքի: «Յուրաքանչյուրիս մէջ գլուխ պիտի բարձրացնի այն նոյն հպարտութիւնը, որ մենք ազգովին հաւաքական մի ուժ ենք, ու մեր անունն է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ»,- եզրափակեց իր խօսքը պաշտպանութեան նախարարը: Հանդիսութեանը ներկայ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանը, Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը:
  -   Քաղաքական