Այցելութիւն ոստիկանութեան զօրքերի հասարակական կարգի պահպանութեան գունդ


Այցելութիւն ոստիկանութեան զօրքերի հասարակական կարգի պահպանութեան գունդ

  • 30-11-2016 18:45:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 30-ին ոստիկանութեան պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարեանը, ոստիկանութեան զօրքերի հրամանատար Լեւոն Երանոսեանի եւ այլ բարձաստիճան սպաների ուղեկցութեամբ, այցելեց ոստիկանութեան զօրքերի հասարակական կարգի պահպանութեան գունդ:
 
Անձնակազմին շարահրապարակում ողջունելուց յետոյ Վլադիմիր Գասպարեանը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեց ծառայողական պարտականութիւնները կատարելիս եւ հայրենիքի սահմանների պաշտպանութեան ժամանակ զոհուած զինծառայողների յուշապատին:
Այնուհետեւ զինծառայողները ձեռնամարտի եւ յատուկ պատրաստութեան հնարքների ցուցադրական վարժանք ներկայացրին, ինչից յետոյ Վլադիմիր Գասպարեանն ու նրան ուղեկցող անձինք շրջայց կատարեցին զօրամասում:
Ոստիկանութեան պետը ծանօթացաւ նորաբաց օպերատիւ լսարանի հնարաւորութիւններին, որտեղ նրան վարժական մակետի վրայ ցուցադրուեցին ստորաբաժանման տակտիկական գործողութիւնները ու դրանց կառավարման ընթացքը:
Վլադիմիր Գասպարեանը ծանօթացաւ նաեւ զինծառայողների ստեղծած համակարգչային ծրագրին, որը բաղկացած է թեստային ու խաղարկային բաժիններից:
Ծրագրի միջոցով ստուգւում են անձնակազմի գիտելիքները, հմտութիւններն ու կարողութիւնները, գնահատւում է իւրաքանչիւր զինծառայողի պատրաստականութեան աստիճանը:
Հետաքրքիր էր նաեւ զինծառայողների պատրաստած սարքը, որի շնորհիւ էապէս բարձրանում է զինատեսակների սպասարկման եւ կիրարկման արդիւնաւէտութիւնը:
Ոստիկանութեան պետը ստուգեց նաեւ անձնակազմի պարապմունքների, մարզումների ու հանգստի պայմանները, ծանօթացաւ  հանդերձանքի ու մթերային ապահովման վիճակին, զօրամասի տեխնիկական հնարաւորութիւններին:
Շրջայցի աւարտին Վլադիմիր Գասպարեանը դրական գնահատեց կատարուած աշխատանքն ու զօրամասի պատրաստականութիւնը եւ արդիւնաւէտ ծառայութիւն մաղթեց ոստիկանութեան զօրքերի հասարակական կարգի պահպանութեան գնդի հրամանատարութեանն ու անձնակազմին:
 
  -   Մամլո հաղորդագրություն