Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել ՌԴ նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել ՌԴ նախագահին

  • 26-12-2016 12:42:54   |   |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ադլերից Լաթաքիայ ուղեւորուող ինքնաթիռի վթարի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինին: 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորին վշտակցութիւն է յայտնել ՌԴ նախագահին, վթարի հետեւանքով զոհուածների ընտանիքներին եւ Ռուսաստանի ողջ ժողովրդին: 
«Մեր աղօթքն ենք վերառաքում առ Ամենողորմ Տէրը, որպէսզի Իր երկնային լուսեղէն օթեւաններում ընդունի զոհուածների հոգիները եւ մխիթարութիւն պարգեւի նրանց հարազատներին ու մտերիմներին: Թո՛ղ Աստուած զերծ պահի աշխարհը նման արհաւիրքներից», - ասւում է Վեհափառ Հայրապետի ցաւակցագրում:

 
  -   Մամլո հաղորդագրություն