Ամանորի գիշերը կը կատարուի Գոհաբանական մաղթանք եւ նռնօրհնէք


Ամանորի գիշերը կը կատարուի Գոհաբանական մաղթանք եւ նռնօրհնէք

  • 28-12-2016 17:15:36   |   |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, ամանորի գիշերը` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայ Եկեղեցու բոլոր տաճարներում, կը կատարուի Գոհաբանական մաղթանք եւ նռնօրհնէք: 
 
Նռնօրհնէքի համար նախատեսուած նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանութիւնները: Հայկական աւանդութեան մէջ նուռը` իբրեւ ազգային խորհրդանիշ, կրում է կեանքի, ծաղկունքի եւ առատութեան իմաստը: 
 Քրիստոնէական խորհրդաբանութեան մէջ նուռը խորհրդապատկերն է Յիսուս Քրիստոսի հեղած արեան` խորհրդանշելով նաեւ Տիրոջ հրաշափառ Յարութիւնն ու Աստծու շնորհների բազմազանութիւնը: Հայոց Եկեղեցու վարդապետների եւ հայրերի մեկնութիւններում նուռը ներկայացւում է նաեւ այն խորհրդաբանութեամբ, որ նռան հատիկների պէս Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատուած են նռան նման պինդ կեղեւով` միաւորուած լինելով մէկ Եկեղեցու մէջ: Այս պատճառով նռան խորհրդաբանութիւնը լայնօրէն օգտագործուել է հայկական եկեղեցական ճարտարապետութեան, արուեստի եւ մանրանկարչութեան մէջ: Յորդորում ենք մեր ժողովրդին մասնակցել Գոհաբանական մաղթանքին եւ նռնօրհնէքի արարողութեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն