Տնտմրցակցության պաշտպանութեան պետյանձնաժողովը խիստ<br /> վերահսկողութիւն է իրականացնելու լայն սպառման ապրանքների<br /> շուկաներում<br />


Տնտմրցակցության պաշտպանութեան պետյանձնաժողովը խիստ
վերահսկողութիւն է իրականացնելու լայն սպառման ապրանքների
շուկաներում

  • 17-11-2009 15:18:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նոյեմբերի 17-ի նիստում քննարկուել են լայն սպառման մի քանի ապրանքային շուկաներում մրցակցային կանոնների խախտման եւ բացայայտման միջոցառումների, ինչպէս նաեւ դեղորայքի շուկայում վարոյթ յարուցելու մասին հարցերը: Սոցիալական առաւել մեծ նշանակութիւն ունեցող ապրանքների իրացման գների ուսումնասիրութեան նպատակով յանձնաժողովի կողմից իրականացուած դիտանցումների արդիւնքները վկայում են բենզինի, դիզելային վառելիքի, դեղորայքի, բուսական իւղի, կարագի եւ շաքարաւազի շուկաներում վերջին շրջանում արձանագրուած իրացման գների բարձրացման միտումների մասին: Նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ իւրաքանչիւր տարի ամանորին նախորդող ժամանակահատուածում արձանագրւում են լայն սպառման մի շարք ապրանքների իրացման գների բարձրացման միտումներ, յանձնաժողովը խիստ վերահսկողութեան տակ է առնելու վերոնշեալ շուկաներում գործող տնտեսվարողների վարքագիծը, իրականացնելու է վերոնշեալ շուկաներում իրացման առաւել մեծ ծաւալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից գների չհիմնաւորուած բարձրացման միջոցով օրէնքի հնարաւոր խախտումների կանխման եւ բացայայտման միջոցառումներ: Յանձնաժողովը բենզինի, դիզելային վառելիքի, դեղորայքի, բուսական իւղի, կարագի, ձուի եւ շաքարաւազի շուկաներում իրացման առաւել մեծ ծաւալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին յանձնարարեց նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատուածում գների իւրաքանչիւր բարձրացման դէպքում 2-օրեայ ժամկէտում ներկայացնել տեղեկատուութիւն` գնի փոփոխութեան չափի, դրա պատճառների, հիմնավորումների կամ գնի փոփոխութեան անհրաժեշտութիւնը առաջացնող այլ հանգամանքների վերաբերեալ:
  -   Տնտեսութիւն