Լեւոն Տեր-Պետրոսեանի մեղադրանքներն իր հասցէին Ռոբերտ
Քոչարեանն աբսուրդային է համարում
17-11-2009 14:20:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեկնաբանելով Հայաստանի
հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի օրերս Հայ Ազգային կոնգրեսի
ակտիւի նիստում արած յայտարարութիւնները, որոնք վերաբերել են
իրեն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն ասել է.
«Տեր-Պետրոսեանի մեծամտությունն ու ինքնահիացումը ծանր
տպաւորութիւն են թողնում: Ենթադրում եմ, որ ներկաները մեծ ջանքեր
են գործադրել, որպէսզի ելոյթի ընթացքում չքնեն:
Ըստ «Panorama.am»-ի, Ռ.Քոչարեանը նաեւ նշել է. «Իմ հասցէին
արուած մեղադրանքներն այնքան աբսուրդային են, որ իմաստ չունի կանգ
առնել դրանց բովանդակային մասի վրայ` վերջինիս բացակայութեան
պատճառով»: