Հայաստանի ԱԱԽ-ի քարտուղար Արթուր Բաղդասարեանն ընդունել է<br /> Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին<br />


Հայաստանի ԱԱԽ-ի քարտուղար Արթուր Բաղդասարեանն ընդունել է
Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին

  • 16-11-2009 16:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանի եւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի նոյեմբերի 16-ի հանդիպմանը քննարկուել են հայ-գերմանական երկկողմ յարաբերութիւններին վերաբերող հարցեր: Ա.Բաղդասարեանը բարձր է գնահատել Գերմանիայի ներգրավվածությունը Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման գործում եւ հոյս է յայտնել, որ Հանս-Յոխեն Շմիդթը պաշտօնավարման ընթացքում կարեւոր ներդրում կունենայ տարբեր ոլորտներում հայ-գերմանական համագործակցութեան առաւել զարգացման գործում: Անդրադարձել է եղել նաեւ Հայաստանի` միջազգային կառոյցների հետ համագործակցութեան խնդիրներին, մասնաւորապէս` Հայաստան-Եվրամիություն համագործակցութեան ծրագրին: Ըստ ԱԱԽ-ի քարտուղարի մամուլի գրասենեակի հաղորդագրութեան, դեսպանի խնդրանքով Ա.Բաղդասարեանը ներկայացրել է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ընթացքը:
  -   Քաղաքական