Վերջին ամիսներին Հհկ-ն թափ է հաւաքել գործող կառավարութեան ծրագրի եւ վՠրչապետի անձի շնորհիւ. Ատոմ Մարգարեան (տեսանիւթ)


Վերջին ամիսներին Հհկ-ն թափ է հաւաքել գործող կառավարութեան ծրագրի եւ վՠրչապետի անձի շնորհիւ. Ատոմ Մարգարեան (տեսանիւթ)

  • 13-03-2017 17:41:09   | Հայաստան  |  Հասարակութիւն



Վերջին ամիսներին իշխող Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ) թափ է հաւաքել գործող կառավարութեան ծրագրի եւ վարչապետի անձի շնորհիւ: Այսպիսի տեսակէտ ունի տնտեսագէտ, փորձագէտ, ՀՊՏՀ ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարեանը: 
 
Վերջինս անդրադառնալով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական ծրագրին` նշեց, որ վարչապետ Կարեն Կ'արապետեանի դէմքով քարոզարշաւի իրականացումը նշանակում է, որ Հհկ-ի նախընտրական ծրագիրը բխում է գործող կառավարութեան գործունէութեան ծրագրից, ինչն անտրամաբանական է, քանի որ հակառակը պէտք է լինէր: 
Ըստ ԱՅ. Մարգարեանի` վարչապետ Կարեն Կարապետեանը եւ խարիզմատիկ է, եւ վստահութիւն ներշնչող, հետեւաբար Հհկ-ն յոյս ունի, որ ընտրողը քննարկելով ու վերլուծելով կառավարութեան վերջին ամիսներին արձանագրած արդիւնքները` իր քուեն կը տայ իշխող կուսակցութեանը: 
«իշխող Հայաստանի հանրապետական եւ Հայ հէափոխական դաշնակցութիւն կուսակցութիւնների նախըտնրական ծրագրերի տնտեսական բաղադրիչը զերծ է քանակական որոշակիութիւնից. Այստեղ թվեր եւ փաստեր չկան, ինչն իր պատճառներն ունիէ,- ասաց տնտեսագէտը` յաւելելով, որ  իշխող կուսակցութիւնները շատ լաւ հասկանում են, որ մարդիկ աւելի շատ դատելու են ոչ այնքան այդ թուերից ու խոստումներից ելնելով, որքան իրենց արած չարածից: 
ԱՅ. Մարգարեանի խօսքերով` ՀՀԿ ծրագիրը աւելի լայն հիմքի վրայ վերարտադրում է գործող կառավարութեան գործունէութեան ծրագիրը, հիմնական դրոյթներն ու խարիսխները, որտեղ  հիմնական շեշտադրումները կատարուել են ներդրումների, գործարար միջավայրի խթանների ապահովման, աղքատութեան կամ կոռուպցիայի դէմ պայքարի վրայ: 
Փորձագէտի կարծիքով` Հհկ-ի առաջարկած զարգացման տեսլականը իրատեսական է, յատկապէս 3,2 տոկոս տնտեսական աճի մասով: 
«հյդ-ի դէպքում եւս չկան թվեր ու քանակական նշաձողեր, միայն այնտեղ ես հանդիպեցի մի առաջարկի, որ նուազագոյն կենսաթոշակը պէտք է հաւասարեցնել նուազագոյն սպառողական զամբիւղի արժէքին, իմիջայլոց, 2004 թուականին ընդունուած համապատասխան օրէնքի ակունքների մօտ կանգնած էր հէնց այս կուսակցութիւնը եւ շարունակ իր ծրագրային դրոյթներում այս պահանջը ներկայացնում էէ,- նշեց ԱՅ. Մարգարեանը` նկատելով, որ այդ պահանջը տեղափոխւում է ծրագրից ծրագիր եւ այդպէս էլ իրականութիւն չի դառնում: 
 
 
Էլիզայ Զախարեան, «նոյեան Տապանէ 
  -   Հասարակութիւն