ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայութիւնն ամփոփել է 2016 թ. ուսումնական տարուայ արդիւնքները


ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայութիւնն ամփոփել է 2016 թ. ուսումնական տարուայ արդիւնքները

  • 13-03-2017 18:54:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացուել է հաւաք-խորհրդակցութիւն` նուիրուած զինուած ուժերի ռազմաբժշկական ծառայութեան 2016 թ. ուսումնական տարուայ արդիւնքների ամփոփմանը: 
 
Հանդէս գալով բացման խօսքով` ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչութեան պետ, գնդապետ Կամաւոր Խաչատրեանը նշել է, որ հաշուետու ժամանակահատուածում ռազմաբժշկական ծառայութիւնն ամբողջութեամբ կատարել է իր առջեւ դրուած խնդիրները: 
Բուժծառայութեան գնդապետն առանձնայատուկ շեշտել է ապրիլեան քառօրեայ մարտական գործողութիւնների ընթացքում ռազմական բժիշկների կատարած ճիշտ եւ ներդաշնակ գործողութիւնները, որոնց շնորհիւ կանխուել են մահացութեան բազմաթիւ հնարաւոր դէպքեր, նուազագոյնի է հասցուել վիրաւորների շրջանում հաշմանդամութեան ցուցանիշը: 
«մարտական գործողութիւնների օրերին ռազմական բժիշկները պահպանել են «ոսկեայ մէկ ժամիէ սկզբունքը: Այսինքն` վիրաւորը մէկ ժամուայ ընթացքում հասել է որակաւորուած բուժօգնութեան փուլ: Այդ մասին են վկայում վիճակագրական տուեալները: Քառօրեայ պատերազմի ժամանակ եւ դրանից յետոյ ԶՈՒ բժիշկները գերազանցել են այն բոլոր ցուցանիշները, որոնք յայտնի են ռազմական բուժծառայութեանըէ,- ընդգծել է Կամաւոր Խաչատրեանը: Նա նաեւ նշել է, որ այս պահին զինուած ուժերում համաճարակային իրավիճակը կայուն է եւ հիւանդացութիւնների մտահոգիչ ցուցանիշներ չկան:
Հաւաք-խորհրդակցութեան ընթացքում ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուները զեկոյցնէր են ներկայացրել զօրամասերում ինֆեկցիոն հիւանդութիւնների վիճակագրական տուեալների, բանակային զօրամիաւորումներում առկայ համաճարակային իրավիճակի, զինանձնակազմի շրջանում վերջին մէկ տարուայ ընթացքում արձանագրուած հիւանդացութեան ու հոսպիտալացման հիմնական ցուցանիշների, բուժական եւ նիւթատեխնիկական մատակարարման վիճակի, ձեռքբերումների եւ բացթողումների վերաբերեալ, հանդէս եկել առաջարկութիւններով:
Ամփոփելով հանդիպման արդիւնքներն ու ներկայացուած առաջարկութիւնները` ԶՈՒ ռազմաբժշկական վարչութեան պետը փաստել է, որ ընթացիկ տարում եւս ռազմաբժշկական ծառայութիւնն իր ողջ ներուժն ուղղելու է մասնագիտական կարողութիւնների կատարելագործմանը` առաջնորդուելով` «առողջութիւնը` նախապայման, կեանքը` բացարձակ արժէք, հիւանդութիւնների կանխարգելումը` գերակայ խնդիրէ կարգախօսով:
 
  -   Մամլո հաղորդագրություն