Թունաւորման դէպքի առթիւ, դպրոցի ճաշարանի շահագործումը դադարեցուել է.ՀՔԿ
14-03-2017 18:37:27 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Գիւլագարակ գիւղի միջնակարգ դպրոցի սաների թունաւորման դէպքի առթիւ ՀՀ քննչական կոմիտէի Լոռու մարզային քննչական վարչութեան Ստեփանաւանի քննչական բաժնում քննուող քրէական գործի շրջանակներում փաստական տուեալներ են ձեռք բերուել երեխաների հիւանդութեան պատճառների վերաբերեալ:
Վարոյթն իրականացնող մարմինն այսօր «հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման ազգային կ'ենտրոնէ Պոակ-ի Լոռու մասնաճիւղից ստացել է լաբորատոր հետազօտութիւնների արդիւնքները, ըստ որոնց` հոսպիտալացուած 4 երեխայի փսխման մասսայից, շրջակայ միջավայրից վերցուած 20 լուացուկներից 2-ում` ճաշի ափսէ, աթոռի թիկնակ, անջատուել է «ոսկեգոյն ստաֆիլակոկէ, որը կարող էր հաւանական պատճառ հանդիսանալ:
Վարոյթն իրականացնող մարմնի նախաձեռնութեամբ գիւղի դպրոցի ճաշարանի շահագործումը ժամանակաւորապէս դադարեցուել է:
Աւելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական քննութեան տուեալներով` «դպրոցական սնունդէ ծրագրի շրջանակներում Գիւլագարակ գիւղի միջնակարգ դպրոցի պատասխանատու անձինք 2017թ. մարտի 2-ին` ժամը 11:00-ի սահմաններում, յիշեալ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին սահմանուած ճաշացանկով մատակարել են հաց եւ բրնձով ապուր, ինչից յետոյ մի քանի աշակերտների ինքնազգացողութիւնը վատացել է, եւ նրանք ժամէր անց` ժամը 18:10-ից ժամը 18:35-ն ընկած ժամանակահատուածում, տեղափոխուել են բժշկական կենտրոն:
Դէպքի առթիւ Ստեփանաւանի քննչական բաժնում յարուցուել է քրէական գործ` ՀՀ քրէական օրէնսգրքի 279-րդ յօդուածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կէտերի յատկանիշներով եւ ձեռնարկւում անհրաժեշտ քննչական գործողութիւններ դէպքի հանգամանքները պարզելու ուղղութեամբ:
Քննութեամբ ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ կայացուող դատավարական որոշումների մասին կը տեղեկացնենք լրացուցիչ:
Ծանուցում. Ենթադրեալ յանցանքի մէջ կասկածուողը կամ մեղադրուողը համարւում է անմեղ, քանի դեռ նրա մեղաւորութիւնն ապացուցուած չէ ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքով սահմանուած կարգով` դատարանի` օրինական ուժի մէջ: