Վերամշակող ընկերութիւնները մարել են 740.4 մլն դրամ պարտք
14-03-2017 18:31:14 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
2017 թուականի փետրուարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատուածում վերամշակող ընկերութիւնները 2015-2016 թուականներին գնուած հումքի դիմաց գիւղացիական տնտեսութիւններին ունեցած ֆինանսական պարտաւորութիւններից մարել են 740.4 մլն դրամ գումար, այդ թւում` 5 ընկերութիւններ ամբողջութեամբ վճարել են պարտքերը:
ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան առաջարկութեամբ գիւղացիական տնտեսութիւնների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտաւորութիւնների կատարման ընթացքի վերահսկողութեան նպատակով ընկերութիւնները կազմել են չկատարուած պարտաւորութիւնների մարման ժամանակացոյց:
ՀՀ գիւղնախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են` 2017 թուականի փետրուարի 8-ի դրութեամբ 2015-2016 թուականներին գնուած պտուղբանջարեղէնի եւ խաղողի դիմաց չկատարուած պարտաւորութիւններ են ունեցել 22 վերամշակող ընկերութիւններ` 1486.5 մլն դրամ ընդհանուր գումարի չափով: