ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխաւորած պատուիրակութիւնը մեկնել է Ռուսաստան


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխաւորած պատուիրակութիւնը մեկնել է Ռուսաստան

  • 14-03-2017 18:45:57   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի Դաշնութեան զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետ-պն առաջին տեղակալի հրաւէրով ՀՀ զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսէս Յակոբեանի գլխաւորած պատուիրակութիւնը մարտի 14-ից 15-ը կմասնակցի Մոսկուայում անցկացուող անվտանգութեան հարցերով համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսուած է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պն առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:  
 
Նոյն ժամանակահատուածում ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի աշխատանքային խումբը Հապկ-ի միացեալ շտաբում կմասնակցի հաւաքական անվտանգութեան տարածաշրջաններում սպառնալիքների գնահատման ու դրանց կանխարգելման հարցերով փորձագէտների խորհրդատուութիւններին:
 
  -   Մամլո հաղորդագրություն