Կ. Պոլսի Պատրիարքարանի տեղապահի ընտրութիւններում խայտառակ պարտութիւն կրած Արամ Աթեշեանը մնացել է մեն մենակ. փորձագէտ (տեսանիւթ)


Կ. Պոլսի Պատրիարքարանի տեղապահի ընտրութիւններում խայտառակ պարտութիւն կրած Արամ Աթեշեանը մնացել է մեն մենակ. փորձագէտ (տեսանիւթ)

  • 17-03-2017 15:44:41   | Հայաստան  |  Հասարակութիւն



Կ. Պոլսի Պատրիարքարանի տեղապահի ընտրութիւններում խայտառակ պարտութիւն կրած Արամ Աթեշեանը մնացել է մեն մենակ: Ինչպէս մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագէտ-վերլուծաբան Սարգիս Հացպանեանը, անգամ ժամանակին ԱՅ. Աթեշեանին սատարողները մենակ թողեցին նրան: 
 
Ըստ փորձագէտի` Պոլսի Պատրիարքի տեղապահի պաշտօնում ընտրուած Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչեանը շատ սիրուած եւ յարգուած է պոլսահայ համայնքի կողմից, հետեւաբար նրա ընտրութիւնը մեծ ցնծութիւն է պարգեւել պոլսահայութեանը: 
Ս. Հացպանեանի խօսքերով` ջախջախիչ պարտութիւն կրած ԱՅ. Աթեշեանի կողմից տեղապահի ընտրութիւններից յետոյ առաջ բերած Պոլսոյ կուսակալութեան նամակը, որով չի ընդունւում տեղապահի ընտրութեան արդիւնքները, իրաւական առումով առոչինչ է, քանի որ կուսակալութիւնը ոչ մի առնչութիւն չունի հայոց Պատրիարքարանի խնդիրների հետ:
 «այս նամակը հիմնականում թուրքերենով է գրուած, սակայն երկու կարեւոր հանգամանք կայ. առաջին` Թուրքիայի հանրապետութիւնում պետական պաշտօնական ատեանները թուրքերեն են գրառումներն անում, մինչդեռ այս նամակի վրայ թուրքերեն տառերով գրուած է տեղապահ (degabah), երկրորդ` Պոլսոյ կուսակալութիւնում ոչ ոք չգիտի տեղապահ բառի նշանակութիւնը, սա արդէն փաստ է, որ այս նամակը գրուել է ԱՅ. Աթեշեանի հետ փոխհամաձայնութեամբէ,- ասաց նա` յաւելելով, որ Պոլսոյ Պատրիարքի ընտրութիւնների աւարտից յետոյ երկրորդ ժողով է հրաւիրւում պատրիարքարանում, որի ընթացքում ԱՅ. Աթեշեանը յայտարարում է, թէ մինչեւ թուրքական պաշտօնական ատեաններն իրեն չասեն հրաժարուի, ինքը փոխանորդի պաշտօնը շարունակելու է: 
Ս. Հացպանեանի փոխանցմամբ` ԱՅ. Աթեշեանի ի յայտ բերած Պոլսի կուսակալութեան գրութիւնը պոլսահայ համայնքի մօտ մեծ զայրոյթ է առաջացրել: 
Վերլուծաբանը ստեղծուած իրավիճակում դարձեալ անընդունելի է համարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լռութիւնը: 
«ամենայն հայոց կաթողիկոսն անմիջապէս կարող էր շնորհաւորել Գարեգին սրբազանին ընտրուելու կապակցութեամբ, իսկ Արամին ասել. «այս ի՞նչ խաղեր ես տալիսէէ,- ընդգծեց Ս. Հացպանեանը: 
Վերջինիս համոզմամբ` պոլսահայ համայնքն այժմ կուռ համայնք դառնալու պահերն է ապրում, իսկ Պատրիարքի ընտրութեան գործընթացը բարեյաջող աւարտ է ունենալու, քանի որ շատ քիչ է հաւանականութիւնը, որ իր թեկնածութիւնը կառաջադրի Պատրիարքի ընտրութիւններում:
 
 
Էլիզայ Զախարեան, «նոյեան Տապանէ  
 
  -   Հասարակութիւն