Թշնամին դիպուկահար հրացաններից առաւել ակտիւ կրակ է վարեի արեւելեան եւ հիւսիսարեւելեան հատուածներում


Թշնամին դիպուկահար հրացաններից առաւել ակտիւ կրակ է վարեի արեւելեան եւ հիւսիսարեւելեան հատուածներում

  • 22-03-2017 09:44:01   |   |  Քաղաքական

 
Մարտի 21-ին եւ լոյս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թւում` դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ` հայ դիրքապահների ուղղութեամբ արձակելով աւելի քան 400 կրակոց: Արցախի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութեան տեղեկացմամբ, ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առաւել ակտիւ կրակ է վարել արեւելեան եւ հիւսիսարեւելեան հատուածներում` արձակելով 31 կրակոց:
ՊԲ առաջապահ զօրամասերը շարունակում են վստահօրէն իրականացնել մարտական հերթապահութիւն` պատասխան գործողութիւնների դիմելով միայն խիստ անհրաժեշտութեան դէպքում:
 
  -   Քաղաքական