Վրաստանից անօրինական կերպով փորձել են ՀՀ տեղափոխել «իգլաէ զենիթա,հրթիռային համալիրի խողովակ` «9M39է հրթիռով. ԱԱԾ


Վրաստանից անօրինական կերպով փորձել են ՀՀ տեղափոխել «իգլաէ զենիթա,հրթիռային համալիրի խողովակ` «9M39է հրթիռով. ԱԱԾ

  • 22-03-2017 15:29:16   |   |  Մամլո հաղորդագրություն

2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւնում նախնական տեղեկութիւններ են ստացուել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետութիւնից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետութիւն  «իգլաէ տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին: 
 
Ձեռնարկուած քննչական գործողութիւնների եւ օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում յայտնաբերուել եւ առգրաւուել է «իգլաէ տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ`  «9M39է հրթիռով:
Դէպքի առթիւ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան քննչական վարչութիւնում ՀՀ քրէական օրէնսգրքի 235-րդ 2-րդ մասի եւ 235.1-րդ  յօդուածի 2-րդ մասի 1-ին կէտի յատկանիշներով յարուցուել է քրէական գործ:
Յանցանք կատարելու մէջ անմիջականօրէն ծագած կասկածանքի հիման վրայ երկու անձ ձերբակալուել է:
Նախաքննութիւնը շարունակւում է, միջոցնէր են ձեռնարկւում զէնքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառութեանն առնչութիւն ունեցած այլ անձանց յայտնաբերելու եւ գործի համար նշանակութիւն ունեցող  միւս հանգամանքները բացայայտելու ուղղութեամբ: 
 
Ծանուցում. Յանցագործութեան համար մեղադրուողը համարւում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցուած չէ օրէնքով սահմանուած կարգով` դատարանի օրինական ուժի մէջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
22.03.2017թ.
 
  -   Մամլո հաղորդագրություն