Ծիծեռնակաբերդի խճուղին այսուհետ կը լուսաւորուի էներգաարդիւնաւէտ ու ժամանակակից ԼԵԴ լուսատուներով


Ծիծեռնակաբերդի խճուղին այսուհետ կը լուսաւորուի էներգաարդիւնաւէտ ու ժամանակակից ԼԵԴ լուսատուներով

  • 22-03-2017 16:27:25   | Հայաստան  |  Հասարակութիւն

Երեւանի քաղաքապետարանի եւ Մակ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացուող «Քաղաքային կանաչ լուսաւորութիւնէ ծրագրի շրջանակում աւարտուել են Ծիծեռնակաբերդի խճուղու էներգաարդիւնաւէտ լուսադիոդային լուսատուների տեղադրման աշխատանքները: Առաջին փուլի աշխատանքները մեկնարկել եւ աւարտին էին հասցուել 2016 թուականին, իսկ  երկրորդ փուլով իրականացուած գործընթացի շրջանակում ժամանակակից ԼԵԴ լուսատուներով է լուսաւորուել  խճուղու` վերգետնեայ աւտոտրանսպորտային անցուղի-լենինգրադեան փողոց հատուածը: Տեղադրուած էներգախնայող լուսադիոդային լուսատուներն արդէն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխան համաչափ լուսաւորութիւն` բարելաւելով ճանապարհի տեսանելիութիւնը եւ բարձրացնելով անվտանգութիւնը, ինչպէս նաեւ նպաստում են ջերմոցային գազերի արտանետման նուազեցմանը:  Միաժամանակ վերակառուցուել են յենասիւների բարձակները, ինչի արդիւնքում առկայ երկու բարձակները փոխարինուել են  մէկականով:
 
Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում Երեւանի արտաքին լուսաւորութեան ցանցի արդիականացման նպատակով տեղադրուել է շուրջ 1000 լուսադիոդային լուսատու, իրականացուել են մայրաքաղաքի կենտրոնն օդանաւակայանին կապող Իսակովի պողոտայի, «Յաղթանակէ կամրջի, Մաշտոցի պողոտայի, Աթէնքի փողոցի, Բրազիլիայի հրապարակի, Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող Ծիծեռնակաբերդի յուշահամալիր տանող ճանապարհի լուսաւորութեան համակարգի էներգաարդիւնաւէտ վերազինման եւ լուսադիոդային ժամանակակից լուսատուների տեղադրման աշխատանքները: Արտաքին լուսաւորութեան ցանցի արդիականացման շնորհիւ այդ հատուածներում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատուել է շուրջ 70%-ով: 
Հարկ է նշել, որ այս աշխատանքների ֆինանսաւորումն իրականացւում է նպատակային վերականգնուող ֆոնդի միջոցների հաշուին, որը համալրւում է ծրագրի շրջանակում իրականացուած նախագծերի արդիւնքում գոյացող ֆինանսական խնայողութիւններից: 
Ֆոնդում կուտակուած ֆինանսական խնայողութիւնների հաշուին 2017 թուականին կը շարունակուեն լուսաւորութեան համակարգի արդիականացման  աշխատանքները:
 
 
 
  -   Հասարակութիւն