Մայրաքաղաքի հանրակրթական երկու դպրոցներում բացվել են ռեսուրսային դասասենյակներ


Մայրաքաղաքի հանրակրթական երկու դպրոցներում բացվել են ռեսուրսային դասասենյակներ

  • 24-03-2017 18:40:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեւանի քաղաքապետարանի ենթակայութեան ներառական կրթութիւն իրականացնող հիմնական դպրոցներում շարունակւում են կրթութեան առանձնայատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար նախատեսուած ծրագրերը: 
 
Մայրաքաղաքի համար 163 հիմնական դպրոցում բացուել է աուտիզմ եւ զարգացման այլ առանձնայատկութիւններ ունեցող երեխաների համար ռեսուրսային դասասենեակ: Ծրագրի նպատակն է կրթութեան առանձնայատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ներգրաւել եւ մասնակից դարձնել կրթական ընդհանուր գործընթացին: Դասասենեակները վերակառուցուել են միջազգային չափանիշներին համապատասխան:   Դասարանները կահաւորուել են անհրաժեշտ գոյքով եւ զարգացնող խաղերով:
Դասասենեակը ծառայելու է ոչ միայն 163 դպրոցի, այլեւ ներառական կրթութիւն իրականացնող յարակից դպրոցներում սովորող եւ դպրոց ընդունուել պատրաստուող երեխաների համար:
Նմանօրինակ ռեսուրսային դասասենեակ է բացուել նաեւ մայրաքաղաքի համար 126 հիմնական դպրոցում, որտեղ յաճախելու է 30 երեխայ:
Երեխաների Զարգացման միջազգային կենտրոնի հետ իրականացուող ծրագիրը կեանքի է կոչուել «օգնիր դպրոցիդէ ծրագրի շրջանակում` մի շարք կազմակերպութիւնների աջակցութեամբ:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթութեան վարչութեան պետ Գայանէ Սողոմոնեաը, ընդգծելով ծրագրի կարեւորութիւնը, նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը ներառական կրթութեանն ուղղուած նախաձեռնութիւնները հնարաւոր են դառնում հասարակական մի շարք կազմակերպութիւնների հետ մշտական համագործակցութեան շնորհիւ:
«այսօր արդէն մայրաքաղաքի թուով 54 հիմնական դպրոցներում իրականացւում է ներառական կրթութիւն, ինչը մեզ համար շատ կարեւոր գործընթաց է եւ որի ուղղութեամբ աշխատանքները շարունակական են: Նշուած դասասենեակների ստեղծման այս ծրագրի շնորհիւ տասնեակ երեխաների համար կը բացուեն ներառական կրթութեան համակարգ ինտէգրման նոր դռներ, որոնք, վստահաբար, կ'արդարացնեն իրենց եւ կը նպաստեն աշխատանքի արդիւնաւէտութեանըէ ,-նշել է Գայանէ Սողոմոնեանը: 
 
  -   Մամլո հաղորդագրություն