Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել ՌԴ նախագահին եւ Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարքին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել ՌԴ նախագահին եւ Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարքին

  • 03-04-2017 19:18:21   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթիւնի կապակցութեամբ ցաւակցական գիր է յղել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքին: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագոյն հոգեւոր խորհրդի, հոգեւոր դասի եւ հայ ժողովրդի անունից վշտակցութիւն է յայտնել ՌԴ նախագահին, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովուապետին, պայթիւնի հետեւանքով զոհուածների հարազատներին եւ Ռուսաստանի ողջ ժողովրդին: 
 
«Հայցում ենք մեր Տիրոջը երկնային օթեւաններում ընդունել զոհուածների հոգիները: Թող Աստուած Իր Սուրբ Հոգով մխիթարի նրանց ընտանիքներին ու բարեկամներին եւ շուտափոյթ ապաքինում պարգեւի բոլոր վիրաւորներին», - նշել է Վեհափառ Հայրապետն իր ցաւակցագրում` մաղթելով, որ Ամէնողորմ Տէրը խաղաղ եւ ապահով պահի Ռուսաստանը եւ նրա բարեպաշտ ժողովրդին:

 
  -   Մամլո հաղորդագրություն