Կանանց ազգային քաղաքական խորհուրդը յայտարարել է Նաիրի<br /> Նահապետյանի Գլենդելի դպրոցի խորհրդի անդամ նշանակուելու մասին<br />


Կանանց ազգային քաղաքական խորհուրդը յայտարարել է Նաիրի
Նահապետյանի Գլենդելի դպրոցի խորհրդի անդամ նշանակուելու մասին

  • 11-02-2010 19:11:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԳԼԵՆԴԷԼ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կանանց ազգային քաղաքական խորհուրդը յայտարարել է, որ իր հաւանութիւնն է տուել Նաիրի Նահապետեանին Գլենդելի դպրոցի խորհրդի անդամ նշանակելուն: Նահապետեանը հաւանութիւն է ստացել շնորհիւ իր կատարած աշխատանքի, որպէս դպրոցի խորհրդի անդամ, մանկավարժ, ինչպէս նաեւ նրա աշխատանքը Գլենդելի կանանց խորհրդում: «Ես իմ աշխատանքային տարիների ընթացքում միշտ անդրադարձել եմ կանանց խնդիրներին: Ես շատ ուրախ եմ այս նոր պաշտօնի համար եւ հոյս ունեմ, որ լինելով խորհրդում` ես հնարաւորութիւն կունենամ զբաղուել կանանց հարցերով: Ինչպէս տեղակացնում է «Ասպարէզը», կանանց ազգային քաղաքական խորհուրդը մասսայական կազմակերպութիւն է, որը ձգտում է աւելացնել կանանց մասնակցութիւնը քաղաքական բնագաւառում եւ ստանալ հաւասարութիւն Կալիֆոռնիայի եւ բոլոր ժողովուրդների կանանց մէջ:
  -   Հասարակութիւն