Լոյս է տեսել պ.գ. դ. Վրէժ Վարդանեանի աշխատասիրութեամբ «Աղթամարի կաթողիկոսութեան պատմութիւն» գիրքը

16-06-2017 13:41:09   |   |  Նոր գրքեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել «հայ Եկեղեցու պատմութիւնէ շարքի հերթական մենագրութիւնը` «Աղթամարի կաթողիկոսութեան պատմութիւն» գիրքը` աշխատասիրութեամբ պ.գ. դ. Վրէժ Վարդանեանի: 
 


Մենագրութիւնն ընդգրկում է
Աղթամարի կաթողիկոսութեան պատմութիւնը հիմնադրման 1113 թուականից մինչեւ 1895 թ.: 
Աղթամարի կաթողիկոսութիւնը, որի պատմութեան լուսաբանումն անհրաժեշտ է Հայ Եկեղեցու անցեալի համակողմանի ուսումնասիրութեան համար, իր ուրոյն տեղն ու դերն է ունեցել Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու բազմադարեան պատմութեան մէջ: Հեղինակը հանգամանօրէն ներկայացրել է Աթոռի պատմութիւնն ըստ Աղթամարի կաթողիկոսների գահակալութեան ժամանակաշրջանների:
Գիրքը հրատարակուել է մեկենասութեամբ «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի:  

 
  -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 781 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին