Անցկացուել է 39 շաբաթ մարման ժամկէտով AMGT39178106 թողարկման<br /> պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ<br />


Անցկացուել է 39 շաբաթ մարման ժամկէտով AMGT39178106 թողարկման
պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

  • 17-11-2009 13:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկէտով պետական (գանձապետական) կարճաժամկէտ AMGT39178106 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակայ պարտատոմսերի ծաւալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1,25 մլրդ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծաւալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացուած հասոյթը կազմել է 937 մլն 556 հազար 223 դրամ: Տեղաբաշխման միջին կշռուած եկամտաբերությունը 8,7828 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9,2050 տոկոս: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, աճուրդին մասնակցել է 9 դիլեր:
  -   Տնտեսութիւն