<br /> Սիւնիքի մի շարք համայնքների քաղաքացիների սեփականութիւնը հանդիսացող հողերի նկատմամբ կառավարութիւնը ճանաչել է բացառիկ` գերակայ հանրային շահ<br /> <br />



Սիւնիքի մի շարք համայնքների քաղաքացիների սեփականութիւնը հանդիսացող հողերի նկատմամբ կառավարութիւնը ճանաչել է բացառիկ` գերակայ հանրային շահ

  • 28-04-2011 17:28:57   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հաշուի առնելով Սիւնիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը եւ բաց հանքի ընդլայնման հեռանկարները, Քաջարան, Արծուանիկ, Սեւաքար, Աճանան, Ձափնի եւ Սիւնիք համայնքների քաղաքացիների եւ իրաւաբանական անձանց սեփականութիւնը հանդիսացող հողերի նկատմամբ ՀՀ կառավարութիւնը ապրիլի 28-ի նիստում ընդունած որոշմամբ ճանաչել է բացառիկ` գերակայ հանրային շահ: Նշուած տարածքների ձեռքբերող է հանդիսանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փբը-ն: Մէկ այլ որոշմամբ բացառիկ` գերակայ հանրային շահ է ճանաչուել Կ'ոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի շահագործման ծրագիրը` քաղաքացու սեփականութիւնը հանդիսացող հողերի նկատմամբ: Տարածքների ձեռքբերողն է «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» Սպը-ն:
  -   Տնտեսութիւն