Հոկտեմբերի 13-14-ին Երեւանում կկայանայ ՀՄՀ-Հայաստանի «Ջրից<br /> դէպի շուկայ» ծրագրի ցուցահանդէսը<br />


Հոկտեմբերի 13-14-ին Երեւանում կկայանայ ՀՄՀ-Հայաստանի «Ջրից
դէպի շուկայ» ծրագրի ցուցահանդէսը

  • 12-10-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 13-14-ը Երեւանում կկայանայ Հազարամյակի մարտահրաւեր հիմնադրամ-Հայաստանի (ՀՄՀ-Հայաստան) «Ջրից դէպի շուկայ» (ջդշ) ծրագրի ցուցահանդէսը: Ինչպէս հոկտեմբերի 12-ին ասուլիսում յայտնեց «ՀՄՀ-Հայաստան»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը, ցուցահանդէսում ներկայացուելու են ջդշ ծրագրի ընթացքում իրականացուած եւ իրականացուելիք ծրագրերը: Երկօրեայ ցուցահանդէսում կներկայացուի հայրենական արտադրանքը, այցելուները հնարաւորութիւն կունան ծանօթանալ նաեւ արդի գիւղատնտեսական տեխնոլոգիաների հետ: Ըստ Ա.Յովսէփեանի, ՀՄՀ-Հայաստան ծրագրի շուրջ 18 մլն ԱՄՆ դոլար արժողութեամբ «Ջրից դէպի շուկայ» բաղադրիչը հանդիսանում է Հազարամյակի մարտահրաւեր կորպորացիայի կողմից ֆինանսաւորւող գիւղատնտեսութեան աջակցութեան ծրագիր: Ծրագրի ընթացքում վերապատրաստվել են 30 159 ֆերմերներ, հիմնուել է 193 ցուցադրական տարածք, աջակցութիւն է տրամադրվել 106 ձեռնարկութիւնների, տրամադրվել է 3 մլն 577 հազ. ԱՄՆ դոլարի վարկ 326 վարկառուի, իսկ 44 ջրօգտագործողների ընկերութիւնների համար մշակtyել են կառավարման բարելաւման պլաններ: Ծրագրի իրականացման ընթացքում մօտ 8,5 մլն ԱՄՆ դոլար կտրամադրուի «ՀՄՀ-Հայաստան»-ի կողմից գիւղատնտեսութեան ոլորտի վարկերի համար: ջդշ բաղադրիչի ընդհանուր արժէքը կազմում է աւելի 32 մլն ամն դոլար` հաշուի առնելով, որ վերջինով իրականացւում է նաեւ Ոռոգման կազմակերպութիւնների կառուցուածքային ամրապնդում ենթաբաղադրիչը:
  -   Տնտեսութիւն