Երեւանի Անանիա Շիրակացու եւ Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ<br /> Արսլանեան ճեմարանները (Անթիլիաս) սկսել են «քույրացման»<br /> գործընթացը<br />


Երեւանի Անանիա Շիրակացու եւ Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ
Արսլանեան ճեմարանները (Անթիլիաս) սկսել են «քույրացման»
գործընթացը

  • 08-10-2009 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի Անանիա Շիրակացու անվ. ճեմարանը (www.shirakatsylycee.com) եւ Համազգային հայ կրթական եւ մշակոյթային միութեան Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարանը (Անթիլիաս, Լիբանան) կը նախանշեն համագործակցութեան ծրագրեր: Այս պայմանավորվածությունը Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք են բերել Շիրակացու ճեմարանի տնօրէն Աշոտ Ալիխանեանը եւ Արսլանեան ճեմարանի գործադիր տնօրէն Տիգրան Ջինբաշեանը: Վերջինս յայտնեց, որ Շիրակացու ճեմարան է այցելել ծանօթանալու, թէ ինչ պայմաններում են այդտեղ վերապատրաստման դասընթացներ անցկացրել Արսլանեան ճեմարանի հայ գրականութեան ուսուցչուհի Շաղիկ Մկրտչեան-Փափազյանը եւ սովորում նոյն ճեմարանի մի շարք շրջանաւարտների զավակները: Տ.Ջինբաշյանի բնորոշմամբ, Աշոտ Ալիխանեանը սովորական այցելութիւնը վերածեց գործնական հանդիպման: Շիրակացու ճեմարանի տնօրէնը նշեց, որ Տ.Ջինբաշյանի այցելութիւնից յետոյ կազմակերպուել է հանդիպում-քննարկում, որին, ճեմարանի ծնողխորհրդի նախագահ, 10 տարուց աւելի Հայաստանում բնակուող սփիւռքահայ Մարիլու Փափազյանի նախաձեռնութեամբ հրաւիրուել էին Արսլանեան ճեմարանի այն շրջանաւարտները, ովքեր այժմ ակտիւ գործունէութիւն են ծավալել Հայաստանում: Տ.Ջինբաշյանի կարծիքով, ճեմարանների միջեւ «քույրացման» գործընթացն արդէն սկսուած է, եւ համագործակցութեան ուղղութիւններ կարող են լինել ուսուցիչների եւ աշակերտների խմբերի փոխանակման ծրագրերը: Ա.Ալիխանյանն իր հերթին նշեց, որ ճեմարանների համագործակցութեան ծրագրերը յստակեցնելու նպատակով կկազմուի համատեղ աշխատանքային խումբ: Նա համագործակցութեան հնարաւոր ուղղութիւն համարեց նաեւ Շիրակացու ճեմարանում արեւմտահայերենի զարգացման, համացանցում երկու ճեմարանների աշակերտների շփման կազմակերպումը: Ա.Ալիխանեանը համոզուած է, որ Շիրակացու ու Արսլանեան ճեմարանները` որպէս երկու հայկական հզօր կրթօջախներ, պարտաւոր են օգտակար լինել ոչ միայն միմեանց, այլեւ` ամբողջ հայութեան կրթական համակարգի զարգացմանը: Ըստ նրա, 1990թ. բացուած Շիրակացու ճեմարանը կատարում է իսկական հայ մտաւորականի, Հայաստանի եւ մոլորակի քաղաքացու կերտման գործն այնպէս, որ ճեմարանականները իրենց ամբողջ կեանքում լինում են ազնիւ, ժողվրդին նուիրուած, արդարամիտ եւ կրում քրիստոնեության հիմքում ընկած համամարդկային միւս արժէքները: Ա.Ալիխանեանը հաւաստեց, որ նոյն արժեհամակարգն ընկած է նաեւ Արսլանեան ճեմարանի աշխատանքի հիմքում, ինչում համոզուելու հնարաւորութիւնն ընձեռվել է դեռեւս 1990-ականների սկզբին Արսլանեան ճեմարան Շիրակացի ճեմարանի փոխտնօրեն Արփինէ Փափազյանի գլխաւորած պատուիրակութեան այցի ժամանակ: Աւելին, Շիրակացու ճեմարանի 1992թ. հաստատուած կանոնակարգի ներածականում գրուել է, որ ճեմարանը` որպէս ապագայ մտաւորականների եւ քաղաքացիների կերտման կենտրոն, պէտք է ըստ արժանւոյն շարունակի այն գործը, որը ժամանակին սկսել էին Գեւորգեան եւ Լազարեան ճեմարանները, Ներսիսեան դպրոցը եւ այսօր շարունակում են Սփիւռքի մի քանի հրաշալի կրթօջախներ, այդ թւում` «Նշան Փալանջյան», ներկայումս` Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարանը: Արսլանեան ճեմարանի գործադիր տնօրենն ընդգծեց, որ ուսուցիչների եւ աշակերտների փոխանակման ծրագրերի իրականացման արգելքներից կարող են լինել յատկապէս Բեյրութ-Երեւան աւիատոմսերի եւ Հայաստանում հիւրանոցների թանկությունը: Ըստ նրա, Արսլանեան ճեմարանը «Հայ ճեմարան» անուանումով գործում է դեռեւս 1930 թուականից: Այս դպրոցը Համազգային հայ կրթական եւ մշակոյթային միութեան կողմից հիմնուել է 1928թ., Կահիրէում: Դպրոցի հիմնադիրները Հայաստանի առաջին Հանրապետութեան պատասխանատուներն էին` խորհրդարանի փոխնախագահ Լեւոն Շանթը, լուսաւորութեան նախարար Նիկոլ Աղբալեանը, վարչապետ Յովհաննէս Քաջազնունին եւ այլոք: Դպրոցի նպատակն էր կազմավորվող Սփիւռքի համար հայ գրականութիւնը եւ մշակոյթը պահպանելը ու Սփիւռքի կառոյցները ղեկավարելու համար մտաւորականութեան պատրաստումը: Դպրոցն աշխատանքը սկսել է 15 աշակերտով, միայն միջնակարգ բաժնի դասարաններով: Յետագայում բացուեցին աւագ դպրոցի դասարանները, նախակրթական բաժինը, մանկապարտէզը եւ մանկամսուրը: Բեյրութ տեղափոխվելուց յետոյ, 30-40-ականներին դպրոցը գործում էր վարձված շէնքերում: 1950թ., Փալանջյան քույրերի կատարած նուիրատւութեան շնորհիւ Բեյրութի կենտրոնում գնուեց շատ գեղեցիկ կալվածք, որ անցեալում եղել էր ֆրանսիական նավատորմի հրամանատարութեան կենտրոնը, եւ մինչ այսօր էլ այդ շէնքը համարւում է Լիբանանի պատմական կարեւոր շէնքերից մէկը: Դպրոցը կոչուեց Փալանջյան քույրերի վաղամեռիկ եղբոր անունով` Նշան Փալանջյան ճեմարան: Երբ 70-ականներին դպրոցի աշակերտների թիւը այնքան աւելացաւ, որ այդ կալվածքում կառուցոուած երկու մեծ շէնքերը նոյնիսկ չբավարարեցին դպրոցի կարիքները, Համազգայինի կենտրոնական վարչութիւնը նպատակահարմար համարեց մի երկրորդ դպրոցական շէնքի կառուցումը Բեյրութին մերձակայ Անթիլիասում (1987թ.): Այդ նպատակով նուիրատւութիւնը կատարել են ալմաստի եւ ակնագործութեան համաշխարհային բիզնեսում յայտնի եղբայրներ Մելանքթոն եւ Հայկ Արսլանյանները: Ճեմարանը ներկայումս ունի շուրջ 750 աշակերտ:
  -   Հասարակութիւն