Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ջինիշեան» հիմնադրամի ներկայացուցիչներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ջինիշեան» հիմնադրամի ներկայացուցիչներին

  • 09-10-2017 15:24:58   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ջինիշեան» յիշատակի հիմնադրամի ամերիկեան խորհրդատուական կոմիտէի անդամներին, հիմնադրամի վարչութեան նախկին անդամներին, նուիրատուներին եւ հիւրերին՝ գլխաւորութեամբ հոգաբարձուների խորհրդի անդամ տէր եւ տիկին Մայքլ եւ Մարի Յարաթունեանի, Ամերիկայի Երիցական եկեղեցու համաշխարհային առաքելութեան տնօրէն Վերապատուելի Խօսէ Լուիս Քասալի եւ «Ջինիշեան» հիմնադրամի ամերիկեան գրասենեակի տնօրէն տիկին Էլիզա Մինասեանի: Խումբը ուխտաւորաբար Հայաստան էր ժամանել «Ջինիշեան» հիմնադրամի 50-ամեակի առիթով:
Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ նշեց, որ «Ջինիշեան» հիմնադրամը, հաստատուելով Հայաստանում անկախութիւնից յետոյ, բազմաթիւ բարեգործական ծրագրեր է իրականացրել` մեծ աջակցութիւն բերելով երկրին եւ ազգին յատկապէս դժուարին տարիներին: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն գնահատանքով արձանագրեց, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի եւ հիմնադրամի միջեւ առկայ է սերտ համագործակցութիւն, որի շրջանակներում «Ջինիշեան» հիմնադրամն իր կարեւոր ներդրումն է բերում Մայր Աթոռի մի շարք ծրագրերին, այդ թւում նաեւ՝ թեմերում ու հոգեւոր կառոյցներում իրականացուող կրթական, սոցիալական ու համայնքային զարգացմանն ուղղուած բարեգործական ծրագրերին:
Հանդիպմանը Գարեգին Բ. Կաթողիկոսը պատասխանեց հիւրերի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի միջեկեղեցական յարաբերութիւններին ու Հայ Եկեղեցու ընդարձակ գործունէութեանը:
Վերջում Վեհափառ Հայարապետը հիւրերին մաղթեց Աստծոյ օրնութիւնն ու Սուրբ Հոգու առաջնորդութիւնը իրենց հանրօգուտ գործունէութեան մէջ:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Ներեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն, հիմնադրամի հայաստանեան մասնաճիւղի խորհրդատուական կոմիտէի ատենապետ Արժանապատիւ Տ. Պարոյր քահանայ Աւետիսեանը:
Հիւրերն այցելեցին նաեւ Մայր Աթոռի թանգարանները եւ մասնակցեցին նաեւ Պատարագի Սրբազան արարողութեանը:
  -   Մամլո հաղորդագրություն