«Նաիրիտ» գործարանում արտադրութիւնը նախատեսւում է վերսկսել<br /> օգոստոսի երկրորդ կէսին<br />


«Նաիրիտ» գործարանում արտադրութիւնը նախատեսւում է վերսկսել
օգոստոսի երկրորդ կէսին

  • 28-07-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարից յետոյ նախատեսւում է գործարանում արտադրութիւնը վերսկսել օգոստոսի երկրորդ կէսին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Յարութիւնեյանը: Նրա խօսքերով, գործարանում ներկայումս ընթանում են վերանորոգման եւ վերագործարկման աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքներն ընթանում են ոչ միայն հրդեհից տուժած արտադրամասում, այլեւ ամբողջ գոծարանում: Այդ աշխատանքների համար ընդհանուր առմամբ կծախսուի մօտ 150 հազար ԱՄՆ դոլար: Ա.Յարութիւնեյանը նշեց, որ գործարանում եղել է պահեստաւորուած արտադրանք, որն էլ իրացւում է արտադրութեան դադարի փուլում: Ըստ նրա, աշխատանքների դադարից յետոյ գործարանը որեւէ շուկայ չի կորցրել, արտադրանքն էլ իրացուել է պահանջարկի չափով: Անդրադառնալով քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթիւնի պատճառներին, Ա.Յարութիւնեյանը նշեց, որ քննչական մարմինները դեռեւս ճշտում են դրանք: «Մինչեւ նրանք պաշտօնապէս չհրապարակեն իրենց եզրակացութիւնը եւ այն չհամեմատվի ստեղծուած հանձանաժողովի արդիւնքների հետ, մենք որեւէ բան ասել չենք կարող»,- նշեց Ա.Յարութիւնեյանը:
  -   Տնտեսութիւն