Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ Քոււեյթում


Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ Քոււեյթում

  • 27-04-2011 15:02:47   |   |  Քաղաքական
Հայոց Ցեղասպանութեան 96-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ին Քոււեյթի Սբ. Վարդանանց եկեղեցու բակում տեղի ունեցաւ հսկումի աւանդական արարողութիւնն ու մոմավառութեան խորհրդանշական երթը, որից յետոյ ներկաները շարժուեցին եկեղեցու դահլիճ` ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը: Համայնքային բոլոր կառոյցների համատեղ ջանքերով կազմակերպուած յուշ-երեկոյի ընթացքում հնչած ելոյթներն անցեալի հանրագումարն էին եւ աշխարհաքաղաքական նոր պայմաններում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հնարաւոր ուղիների նախանշումը` միասնութեան, համախմբման եւ համատեղ ջանքերի համադրման շեշտադրմամբ: Ելոյթով հանդէս եկաւ նաեւ Քոււեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլեանը` նշելով, որ մինչեւ այսօր Թուրքիայի կողմից վարուող մերժողական քաղաքականութիւնը պէտք է լուրջ ազդակ հանդիսանայ առաջին հերթին միջազգային հանրութեան համար` յետագայ ցեղասպանութիւնները կանխարգելելու համար:
  -   Քաղաքական