Հոլանդիայի Ասեն քաղաքում ոգեկոչուեց Մեծ Եղեռնի զոհերի յիշատակը


Հոլանդիայի Ասեն քաղաքում ոգեկոչուեց Մեծ Եղեռնի զոհերի յիշատակը

  • 27-04-2011 01:56:32   |   |  Քաղաքական
Ինչպէս հաղորդում է ANP հոլանդական լրատուական գործակալութիւնը, կիրակի օրը` ապրիլի 24-ին, շուրջ հինգ հարիւր մարդ էր հաւաքուել Հոլանդիայի Ասեն քաղաքում ոգեկոչելու հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Այդ մասին հաղորդել է Հոլանդահայ կազմակերպութիւնների ֆեդերացիայի (FAON) խօսնակը: Ամենամեայ ոգեկոչումը, որն այս տարի առաջին անգամուայ համար համընկել է Զատկուայ տօնին, տեղի ունեցաւ Մեծ Եղեռնի զոհերի յուշարձանի մօտ` Ասեն քաղաքի «Դէ Բոսկամպ» գերեզմանատանը: Ոգեկոչման արարողութիւնը ընդգրկում էր հոգեհանգստեան ծիսակատարութիւն, ելոյթներ, երաժշտութիւն եւ ծաղկեպսակների զետեղում յուշարձանին: Հայերն ամէն տարի ոգեկոչում էն 1915 թուականի ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Անցած երեքշաբթի օրը Հաագայի Հեթ Պլեյն հրապարակում տեղի ունեցաւ հանրահաւաք-ցոյց եւ ոգեկոչման համերգ:
  -   Քաղաքական