Հայաստանի փոխվարչապետն ընդունել է ֆրանսիական Ռոն-Ալպ ռեգիոնի պատուիրակութեանը<br />


Հայաստանի փոխվարչապետն ընդունել է ֆրանսիական Ռոն-Ալպ ռեգիոնի պատուիրակութեանը

  • 08-10-2010 15:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ֆրանսիական Ռոն-Ալպ ռեգիոնի պատուիրակութեանը` շրջանային խորհրդի փոխնախագահ Վերոնիկ Մորեյրայի գլխաւորութեամբ: Ռոն-Ալպ ռեգիոնը գործակցում է Հայաստանի մի շարք համայնքների հետ, եւ փոխվարչապետը բարձր է գնահատել ձեւաւորուած համագործակցութիւնը: Վ.Մորեյրան փոխվարչապետին ներկայացրել է Հայաստանի հետ գործակցութեան սկզբունքները` նշելով, որ մտադիր են համախմբել Ռոն-Ալպ ռեգիոնում տարբեր համայնքների եւ տարբեր ասոցիացիաների կողմից Հայաստանի հետ համագործակցութեան բոլոր նախաձեռնութիւնները եւ դրանց առաւել համակարգուած բնոյթ հաղորդել: Որպէս գործակցութեան ուղղութիւններ նշուվել են տնտեսական, գիւղական զարգացման եւ զբօսաշրջութեան ոլորտները: Ա.Գեւորգեանը ողջունել է նման մտադրութիւնը` աւելացնելով, որ վերոնշեալ ուղղութիւնները համահունչ են ՀՀ կառավարութեան որդեգրած` տարածքների համաչափ զարգացման քաղաքականութեանը: Նշուվել է, որ վերջին տարիներին մարզերում սոցիալական եւ արտադրական ենթակառուցվածքները բարելաւելու առումով զգալի աշխատանքներ են տարւում, կան տեսանելի արդիւնքներ, թէեւ անելիքները դեռեւս շատ են: Փոխվարչապետը հոյս է յայտնել, որ նաեւ ֆրանսիացի գործընկերների աջակցութեամբ հնարաւոր կլինի յաղթահարել առկայ խնդիրները: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած մամլոյ հաղորդագրութեան, հիւրերը գոհունակութիւն են յայտնել ապակենտրոնացուած համագործակցութեան հայ-ֆրանսիական համաժողովի աշխատանքներից եւ քննարկված թեմաներից` նշելով, որ յետագայ հանդիպումների ընթացքում հնարաւոր կլինի շարունակաբար քննարկել գործակցութեան ուղղութիւնները:
  -   Տնտեսութիւն