Հայաստանի նախագահին իր հաւատարմագրերն է յանձնել Ուկրաինայի<br /> նորանշանակ դեսպանը<br />


Հայաստանի նախագահին իր հաւատարմագրերն է յանձնել Ուկրաինայի
նորանշանակ դեսպանը

  • 05-10-2010 17:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին իր հաւատարմագրերն է յանձնել Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտան: Շնորհաւորելով դեսպանին պաշտօնն ստանձնելու կապակցութեամբ, Ս.Սարգսեանը նշել է, որ Հայաստանն անկեղծօրէն հետաքրքրուած է Ուկրաինայի հետ յարաբերութիւնների առաւել ամրապնդմամբ եւ համագործակցութեան զարգացմամբ: Նրա հավաստմամբ, այդ յարաբերութիւնների սերտացման համար իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտն արդէն ձեւաւորուած է, եւ նպաստաւոր պայմաններ են ստեղծուած երկու երկրների միջեւ փոխգործակցութեան ընդլայնման համար: Ս.Սարգսեանը նաեւ կարեւորել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցութիւնը: «Ուկրաինայում այժմ տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումներ են ընթանում: Նախագահ Յանուկովիչը մեծ կարեւորութիւն է տալիս Հայաստանի հետ Ուկրաինայի համագործակցութեան խորացմանն ու յարաբերութիւնների առաւել ամրապնդմանը»,- ասել է դեսպան Իվան Կուխտան: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հանդիպմանը երկուստեք կարեւորվել է տնտեսական, մշակոյթային, հումանիտար, միջտարածաշրջանային եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը, ինչպէս նաեւ երկու երկրների գործարարների միջեւ շփումների ակտիւացումն ու այդ նպատակով գործարար համաժողովների անցկացումը:
  -   Քաղաքական