Կայացել է Հայաստանում գիւղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը<br />


Կայացել է Հայաստանում գիւղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

  • 05-10-2010 16:18:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանում գիւղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը: Հիմնադրամի տնօրէն Տիգրան Խանիկեանը զեկուցել է Հոգաբարձուների խորհրդի կազմում եւ հիմնադրամի կանոնադրութեան մէջ փոփոխութիւններ կատարելու հարցի վերաբերեալ, ինչը հաւանութեան է արժանացել խորհրդի անդամների կողմից: Վարչապետը կարեւորել է խորհրդի կազմում նաեւ էկոնոմիկայի նախարարութեան ներկայացուցչի ներգրաւումը ու յանձնարարել համապատասխան փոփոխութիւններ կատարել հիմնադրամի կանոնադրութիւնում: Մէկ այլ հարցով վերահաստատուել են նաեւ Հայաստանում գիւղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի Ներդրումային կոմիտէի անդամների լիազորութիւնները: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, ծաւալուած մտքերի փոխանակման ընթացքում քննարկուել են յետագայ ծրագրերը եւ անելիքները:
  -   Տնտեսութիւն