Վանաձոր-Դիլիջան աւտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարում զոհուել են վարորդը եւ ուղեւորը <br />


Վանաձոր-Դիլիջան աւտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարում զոհուել են վարորդը եւ ուղեւորը

  • 27-09-2010 19:48:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 26-ին Վանաձոր-Դիլիջան աւտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, դեռեւս չպարզված համգամանքներում «Օպել-վեկտրա» մակնիշի 08 ՏՏ 783 պետհամարանիշի աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Պատահարի հետեւանքով աւտոմեքենայի վարորդը` Ճոճկան գիւղի բնակիչ, 1973թ.-ին ծնուած Արթուր Չերչինյանը, եւ ուղեւորը` Ալավերդի քաղաքի բնակիչ Վրէժ Սիրադեղեանը տեղում զոհուել են: Փրկարարների կողմից աւտոմեքենայից զոհվածների դիակները դուրս են բերուել եւ յանձնուել իրավապահ մարմիններին:
  -   Հասարակութիւն