Հայկական կողմը մշտապէս կազմակերպել է ռազմագերիների եւ զոհուած զինվորների դիերի վերադարձն ադրբեջանական կողմին<br />


Հայկական կողմը մշտապէս կազմակերպել է ռազմագերիների եւ զոհուած զինվորների դիերի վերադարձն ադրբեջանական կողմին

  • 27-09-2010 19:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի սկզբին Մոսկուայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին էր ներկայացրել Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչութեան նախագահ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի խնդրանքը` միջնորդելու Հայաստանի իշխանութիւններին` Ադրբեջանին վերադարձնելու յուլիսի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գիւղի դիրքերի վրայ հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մ.Իբրահիմովի դին: Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի տնօրէն Տ. Վահրամ քահանա Մելիքեանի, խնդրի առնչութեամբ Նորին Սրբութիւնը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի հետ եւ ներկայացրել Մոսկուայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի խնդրանքը: Քննարկման արդիւնքների մասին Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է Ռուսաց պատրիարքին` փոխանցելով, թէ հայկական կողմը մշտապէս բարեացակամ է գտնուել եւ «Կարմիր Խաչ» միջազգային կազմակերպութեան միջոցով կազմակերպել է ռազմագերիների, զոհուած զինվորների դիերի վերադարձն ադրբեջանական կողմին, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն դադարել է նոյն կերպ վարուել, այլեւ յաճախակի սադրիչ փորձեր է կատարում ներթափանցելու ԼՂՀ տարածք, ինչը բնաւ չի նպաստում հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը եւ փոխվստահության մթնոլորտի ձեւաւորմանը: Նշուվել է, որ հայկական կողմը պատրաստակամ է քննութեան առնել նման դիմումները, եթէ Ադրբեջանը եւս պատրաստակամութիւն ցուցաբերի վերոհիշյալ խնդիրները դիտարկելու արդիւնաւէտ փոխգործակցութեան վերականգնման միջոցով` հաւատարիմ միջազգային հումանիտար իրաւունքի պահանջներին:
  -   Քաղաքական