Հաւանութեան է արժանացել ՀՀ սահմանային անվտանգութեան ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարութիւնը<br />


Հաւանութեան է արժանացել ՀՀ սահմանային անվտանգութեան ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարութիւնը

  • 27-09-2010 19:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի սեպտեմբերի 25-ի նիստում քննարկուել եւ հաւանութեան է արժանացել ՀՀ սահմանային անվտանգութեան ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարութիւնը: Ինչպէս սեպտեմբերի 27-ի ասուլիսում նշեց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանը, այն կարեւոր է երկրի անվտանգութեան ամրապնդման, պետական սահմանի յատուածում կառավարման համակարգի կառավարման, սահմանի պաշտպանութեան յուսալիութեան բարձրացման, սահմանային ենթակառուցվացքների արդիականացման, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրման տեսանկիւնից: Փաստաթուղթը անցել է միջազգային փորձաքննություն, հաշուի են առնուել ՄԱԿ-ի, Եւրոպական միութեան, Ռուսաստանի Դաշնութեան գործընկերների առաջարկութիւններն ու նկատառումները: ԱԱԽ քարտւղարը վստահութիւն յայտնեց, որ ռազմավարութեան ընդունումը հնարաւորութիւն կտայ էապէս եւ որակական նոր մակարդակի հասցնել ոլորտում իրականացուելիք բարեփոխումները: Ռազմավարութեան հիմնական կարգախօսն է «Սահուն անցում անվտանգ սահմանով», այսինքն` յուսալիօրէն պաշտպանուած սահման, առանց բիւրոկրատական քաշքշուկների մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների տեղափոխում, աստիճանական անցում «մէկ պատուհան» համակարգին: Ըստ Ա.Բաղդասարեանի, փաստաթուղթը առանցքային նշանակութիւն ունի նաեւ սահմանային անվտանգութեան ապահովման տեսանկիւնից. նրանումղ մանրամասնօրէն վերլուծված են Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Վրաստան պետական սահմանի հետ կապուած բոլոր խնդիրները` հնարաւոր վտանգները, մարտահրավերները, դրանց յաղթահարման ուղիները: ԱԱԽ խորհրդի նիստում կառավարութեանը յանձնարարական է տրուել եռամսյա ժամկէտում մշակել ռազմավարությունից բխող միջոցառումների յստակ ծրագիր-ժամանակացույց: Ա.Բաղդասարեանը նշեց նաեւ, որ այս կարեւորագոյն փաստաթղթի շրջանակներում Հայաստանը համագործակցում է ԵՄ-ի հետ, որի արդիւնքում այս տարի կսկսուեն Բագրատաշէնի սահմանային անցակէտի տեխնիկական վերազինման աշխատանքները, ինչպէս նաեւ կմշակվի պետական սահմանի բոլոր օղակներում սահմանային ենթակառուցուածքների արդիականացման ուղղութեամբ լուրջ ծրագիր եւ կմեկնարկի դրա իրականացումը:
  -   Քաղաքական