Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ քահանաների հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ քահանաների հետ

  • 31-07-2018 14:43:57   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Յուլիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն հանդիպում ունեցաւ սոյն թուականի յունիսի 10-ին Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցում ձեռնադրուած տասներկու քահանաների հետ: 
Գարեգին Բ. Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու հայրական պատգամը բերեց քահանայ հայրերին` բարի առաքելութիւն մաղթելով իրենց հովուական ծառայութեան մէջ: Հայոց Հովուապետը կատարեց նաեւ նորաօծ քահանաների յետագա ծառայութեան նշանակումները:
Արժանապատիւ Տ. Գեւորգ քահանայ Աստարեանը հոգեւոր ծառայութեան նշանակուեց Վիրահայոց թեմում, Արժանապատիւ Տ. Գարեգին քահանայ Սարգսեանը` Շիրակի թեմում, Արժանապատիւ Տ. Աբգար քահանայ Աբգարեանն ու Տ. Զաւէն քահանայ Հայրապետեանը` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում: Արժանապատիւ Տ. Մեսրոպ քահանայ Խունոյեանն ու Տ. Արամ քահանայ Թիլիքեանը հովուական սպասաւորութեան կոչուեցին Արցախի թեմում: Արժանապատիւ Տ. Անդրանիկ քահանայ Սարգսեանը ծառայութեան կը մեկնի Գուգարաց թեմ, Արժանապատիւ Տ. Յովհաննէս քահանայ Մաթեւոսեանը, Տ. Սիմէոն քահանայ Յովհաննիսեանն ու Տ. Համազասպ քահանայ Յագեյեանն իրենց ծառայութիւնը կը շարունակեն ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդութիւնում: Արժանապատիւ Տ. Եզնիկ քահանայ Թորգոմեանը կը սպասաւորի Ռումինիայի հայոց թեմում, Արժանապատիւ Տ. Աւետիս քահանայ Մակարեանը` Յառիճի Թրբանճեան հոգեւոր ընծայարանում:
Հանդիպման վերջում Նորին Սրբութիւնը վերստին օրհնեց քահանաներին եւ նրանց ընծայեց մասնատուփեր, ձեռաց խաչեր ու «Մաշտոց» ծիսարաններ: 

 
  -   Մամլո հաղորդագրություն