Ռուբէն Մելքոնեան. Սբ Խաչ եկեղեցու գմբէթին խաչի չտեղադրման խնդիրը դեռեւս չի կարելի համարել փակուած


Ռուբէն Մելքոնեան. Սբ Խաչ եկեղեցու գմբէթին խաչի չտեղադրման խնդիրը դեռեւս չի կարելի համարել փակուած

  • 20-09-2010 19:03:01   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում նախօրէին անցկացուած Պատարագը, ինչպէս նաեւ դրան նախորդած եւ յաջորդած ամբողջ գործընթացը թուրքական քարոզչական ֆիասկոյ է, իսկ Վանի նահանգի համար նաեւ՝ տնտեսական սպասումների ֆիասկո։ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ սեպտեմբերի 20-ի հանդիպմանը այս մասին յայտարարեց Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի փոխդեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը։ Նա ընդգծեց, որ «թուրքական շոու»-ի սցենարը մեծ մասամբ չկատարուեց նաեւ այն պատճառով, որ հայ ժողովուրդը Հայաստանում եւ Սփիւռքում կարողացաւ աւելի համախմբուած հանդէս գալ եւ բօյկօտել «թուրքական մարտահրաւէր-որոգայթը»։ «Քարոզչամեքանան մեզ տուեց լրացուցիչ խաղաքարտ. հայկական պատմամշակութային ժառանգութեան մասին հարց բարձրացնելիս այս շոուն կարող ենք ներկայացնել ի օգուտ մեզ», այն խաղաքարտ է նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման գործընթացում ընդհանրապէս։ Իսկ Սբ Խաչի պատարագի դրական կողմն, ըստ Ռուբէն Մելքոնեանի, այն է եղել, որ որոշակի ակտիւութիւն է առաջացել երբեմնի բռնի կրօնափոխուած հայերի սերունդների շրջանում, Մուշից շուրջ 100, հիմնականում տարէց անձինք այցելել էն եկեղեցի, բացայայտելով, որ իրենք ուծացած հայերի սերունդներ են։ Ռ.Մելքոնեանը նշեց նաեւ, որ թէեւ թուրքական քարոզչամեքանան եւ մամուլը նշում էն Պատարագին հայ ուխտաւորների մասնակցութեան ուռճացուած թիւ՝ 4000-5000, իրականում Պատարագին մասնակցել էն մօտաւորապէս 700-800 հոգի, նրանց 95 տոկոսը եղել էն պոլսահայեր։ Ընդ որում, պոլսահայերի մէջ եւս եղել է մի խումբ, որը բօյկօտել է միջոցառումը եւ կոչ է արել իր համախոհներին չգնալ միջոցառմանը։ Տեսնելով, որ հայկական քարոզչութիւնը յանգեցնում է հայ ուխտաւորների թուի կտրուկ նուազմանը, Թուրքիայի վարչապետի աշխատակազմի կողմից նամակ-հրաւէրներ էին ուղղուել Հայաստանի եւ Սփիւռքի մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, գիտական-վերլուծական շրջանակների ներկայացուցիչներին, նման հրաւէր ստացել է նաեւ բանախօսը, սակայն հրաւէրը «անշուշտ, թողել եմ անպատասխան»։ Ռ. Մելքոնեանը միաժամանակ նշեց, որ միջոցառումը բօյկօտելու բացասական կողմն այն է, որ խորացել է հայաստանցիների, սփիւռքահայերի եւ պոլսահայերի միջեւ անջրպետը եւ մտածելակերպի տարբերութիւնը։ Մի կողմից, կարելի է հասկանալ, որ պոլսահայերը թուրքական ճնշման տակ չէն կարող ազատ քայլեր անել, որոշումներ կայացնել, լինել չափից աւելի հայանպաստ, սակայն միւս կողմից՝ ամբողջ հայութեան շահերը հնարաւոր չէ զոհաբերել 50-60 հազարանոց պոլսահայոց համայնքի շահերին։ Ուստի թուրքագէտը անընդունելի է համարում Պոլսոյ Աթոռը ներկայացնող որոշ հոգեւորականների կողմից հնչած քննադատութիւնը՝ ուղղուած Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Անթիլիասի եւ Երուսաղէմի դէմ։ Հայկական կողմի բօյկօտի քաղաքականութիւնը, հակառակը, լուրջ հարցականներ է առաջացրել տարբեր պետութիւնների, միջազգային կառոյցների եւ միջազգային հեղինակաւոր լրատուամիջոցների մօտ եւ վերջիններիս ռեպորտաժները «չի կարելի որակել որպէս պրոթուրքական»։ Սբ Խաչ եկեղեցու գմբէթին խաչի չտեղադրման խնդիրը դեռեւս չի կարելի համարել փակուած, գտնում է Ռ.Մելքոնեանը. «Էս կանխատեսում եմ նոր զարգացումներ ու բացայայտումներ»։
  -   Քաղաքական