Հայաստանի վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ուկրաինայի դեսպանի հետ<br />


Հայաստանի վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ուկրաինայի դեսպանի հետ

  • 17-09-2010 17:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Ուկրաինայի արտակարգ եւ լիազօր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով աւարտում է դիւանագիտական առաքելութիւնը Հայաստանում: Վարչապետը շնորհակալութիւն է յայտնել դիւանագէտին հայ-ուկրաինական յարաբերութիւնների զարգացման գործում ունեցած անձնական մեծ աւանդի համար եւ եւ համոզմունք յայտնել, որ դեսպանի պաշտօնավարման տարիներին ձեւաւորուած կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ: Նա բարձր է գնահատել մեծ հայագէտի դերը երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման հարցում եւ յաջողութիւն մաղթել յետագայ գործունէութեան ընթացքում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակութեամբ են խօսել երկու երկրների միջեւ ծաւալուած արդիւնաւէտ համագործակցութեան մասին: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է առեւտրատնտեսական փոխգործակցութեան խորացման ուղղութեամբ առկայ ողջ ներուժի իրացման անհրաժեշտութիւնը եւ կարեւորվել Տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ յանձնաժողովի գործունէութիւնը: Երկկողմ յարաբերութիւնների խորացման համատեքստում կողմերն անդրադարձել են առաջիկայ բարձր մակարդակի պաշտօնական այցերին: Նշուվել է, որ 2011 թուականի սկզբին նախատեսւում է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի այցը Հայաստան, իսկ 2010 թուականի նոյեմբերին Հայաստան կայցելի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման աւարտին Ա.Բոժկոն Տ.Սարգսեանին է փոխանցել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի շնորհաւորական ուղերձը Հայաստանի Ազգային օրուայ առթիւ:
  -   Քաղաքական