Սեպտեմբերի 15-16-ին արձանագրուած ավտոպատահարներում երկու աւտոմեքենայ եւ մէկ տրակտոր գլորուել են ձորը <br />


Սեպտեմբերի 15-16-ին արձանագրուած ավտոպատահարներում երկու աւտոմեքենայ եւ մէկ տրակտոր գլորուել են ձորը

  • 17-09-2010 16:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 15-ին ժամը 19.56-ին Գուգարքի ոստիկանութեան բաժնից ահազանգ է ստացուել, որ Վանաձորի քաղաքային գերեզմանատանը հարակից անտառամիջյան ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարութեան Մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, դեռեւս չպարզված հանգամանքներում «ԿԱՄԱԶ-53111» մակնիշի 10 ԼՏ 840 պետհամարանիշի ինքնաթափ աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ 100 մ բարձրութիւնից գլորուել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 1970թ.-ին ծնուած Արմէն Սաղալյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ: Ժամը 19.57-ին դէպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչութեան փրկարար ջոկատը: Մինչ փրկարարների դէպքի վայր հասնելը, ոստիկանութեան աշխատակիցները վարորդին դուրս են բերել աւտոմեքենայից` անգիտակից վիճակում: Տուժածը շտապօգնութեան մեքենայով տեղափոխուել է Վանաձորի թիւ 1 հիւանդանոց: Ըստ բժշկի, Ա.Սաղալյանի առողջական վիճակը գնահատւում է ծանր: Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.10-ին Գորիսի ոստիկանութեան բաժնից տեղեկություն է ստացուել, որ Գորիս-Երեւան աւտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆիթինգ-05» մակնիշի տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատուածից եւ մօտ 10 մ բարձրութիւնից գլորուել ձորը, ինչի հետեւանքով վարորդը` 1989թ.-ին ծնուած Նիկոլայ Իլյինը, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ: Տուժածը հրշեջ-փրկարարների ուժերով դուրս է բերուել ձորից եւ «1-03» ծառայութեան աշխատակիցների կողմից տեղափոխուել Գորիսի հիւանդանոց: Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատուել է բաւարար: Սեպտեմբերի 17-ին ժամը 01.42-ին ոստիկանութեան բաժնից տեղեկություն է ստացուել, որ Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր աւտոճանապարհի 63-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21063» մակնիշի 18 ՕՕ 512 պետհամարանիշի աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատուածից եւ գլորուել ձորը, ինչի հետեւանքով վարորդը` 1977թ.-ին ծնուած Ոսկան Յարութիւնեյանը, եւ ուղեւորները` 1982թ.-ին ծնուած Խաչիկ եւ 1986թ.-ին ծնուած Սերգեյ Հարությունյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ: Տուժածները փրկարարների ուժերով դուրս են բերուել ձորից եւ «1-03» ծառայութեան աշխատակիցների կողմից տեղափոխուել Եղեգնաձորի հիւանդանոց: Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատուել է բաւարար: Ո.Յարութիւնեյանը, ստանալով առաջին բուժօգնութիւն, դուրս է գրուել հիւանդանոցից:
  -   Հասարակութիւն