Սեպտեմբերի 18-19-ին մասամբ կդադարեցուի Երեւանի Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ջրամատակարարումը<br />


Սեպտեմբերի 18-19-ին մասամբ կդադարեցուի Երեւանի Էրեբունի եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ջրամատակարարումը

  • 16-09-2010 19:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շինարարական աշխատանքների հետ կապուած սեպտեմբերի 18-ի ժամը 10-22-ին կդադարեցուի Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշէն թաղամասի, Դավիթ Բեկի փողոցի նրբանցքի, Գաջեգործների, Գաջեգործների թիւ 1-3, Որմնադիրների, Նուբարաշէն փողոցների, Նոր Արեշի թիւ 22-50 զույգ համարների եւ 7, 9, 11, 33, 35, 39, 41 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մամլոյ ծառայութիւնից, սեպտեմբերի 18-ի ժամը 10-ից մինչեւ սեպտեմբերի 19-ի ժամը 10-ը կդադարեցուի մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4 թաղամասերի, Տիչինա, Սեբաստիա, Շրջանային, Բատիկյան, Շահումեանի 12-13 փողոցների, Մալաթիա-Սեբաստիա փողոցներով պարփակված հատուածի, Իսակովի պողոտայի, Թաիրով, Գեղանիստ, Արգաւանդ եւ Փարաքար գիւղերի, Յաղթանակ գիւղի 1-6 փողոցների ջրամատակարարումը:
  -   Հասարակութիւն