Հայաստանը որոշ ցուցանիշներով 2015թ.-ին կարող է հասնել հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը,- ասում է ՀՀ փոխվարչապետը <br />


Հայաստանը որոշ ցուցանիշներով 2015թ.-ին կարող է հասնել հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը,- ասում է ՀՀ փոխվարչապետը

  • 10-09-2010 19:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2000թ.-ին Հայաստանը միացաւ աշխարհի այն 189 երկրներին, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագիրը: Դրանով երկրները իրենց զորակցությունն են յայտնում «գլոբալ առումով մարդու արժանապատվության, հաւասարութեան եւ համերաշխութեան» սկզբունքներին եւ դրանց համար պատասխանատւութիւն ստանձնում: Սեպտեմբերի 10-ին Երեւանում ներկայացուեց Հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացի Հայաստանի երկրորդ ազգային զեկոյցը: Ըստ զեկուցող Նաիրուհի Ջրբաշյանի, հազարամյակի երկու նպատակները` պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի եւ այլ հիւանդութիւնների դէմ եւ Շրջակայ միջավայրի ապահովում, Հայաստանի համար հիմնախնդրային չեն, եւ երկիրը ամենայն հաւանականութեամբ 2015թ.-ին կարող է հասնել նախանշված թիրախներին: Հիմնախնդրային են մնացած 6 նպատակները` Ծայրայեղ աղքատութեան եւ սովի վերացում, Բարձրորակ միջնակարգ կրթութեան համատարած ապահովում, Օժանդակություն գենդերային հաւասարութեանը, Երեխաների մահացութեան նուազեցում, Մայրական առողջութեան բարելաւում, Զարգացման նպատակով համաշխարհային համագործակցութեան ձեւաւորում: Սրանք, ըստ բանախօսի, կամ դժուարութեամբ հասանելի կլինեն, կամ հասանելի չեն լինի, եւ շատ կարեւոր է յատուկ պետական հոգացութեան ցուցաբերումը հազարամյակի զարգացման այս նպատակների իրականացման համար: Նշուեց, որ երկրի համար խիստ հիմնախնդրային մարտահրավերներից մէկն սոցիալական անհավասարությունն է. եթէ աղքատութիւնը 1999-2008թթ.-ին կրճատուել է 55 տոկոսով, ապա անհաւասարութիւնը` ընդամէնը 37 տոկոսով: Զեկոյցում բարձրացուած է նաեւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափության խնդիրը: Ըստ զեկոյցի, համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցութիւնն է ունեցել հազարամյակի զարգացման նպատակների իրականացման վրայ եւ առաջին հերթին ծայրայեղ աղքատութեան եւ սովի վերացման նպատակի իրականացման վրայ, ինչպէս նաեւ բարձրորակ միջնակարգ կրթութեան ապահովման եւ մայրական առողջութեան բարելաւման նպատակների վրայ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը վերահատաստեց «իշխանութիւնների աներկբայ հանձնառությունն ու կամքը անելու ամէն ինչ, որպէսզի մինչեւ 2015թ.-ը Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման մասին հաշուետու լինելիս հնարաւոր լինի միջազգային հանրութեան առջեւ պատւով ներկայանալ` չնայած բարդ ժամանակներին ու տարածաշրջանային խնդիրներից բխող իրավիճակներին»: Ըստ փոխվարչապետի, ակտիւօրէն ձեռնամուխ լինելով Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը, Հայաստանը տնտեսական աճով պայմանաւորուած նշանակալից արդիւնքներ արձանագրեց: Այսպէս, Համախառն ներքին արդիւնքի միջին տարեկան բարձր աճը 2003-2007թթ.-ին օգնեց երկրին զգալի առաջընթաց գրանցել նպատակների բոլոր ուղղութիւններով: 2004-2007թթ.-ին նախաձեռնած բարեփոխումների եւ հիմնաւոր հարկաբիւջետային քաղաքականութեան շնորհիւ զգալիօրէն բարելաւուեց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, աղքատութեան մակարդակը 34,6 տոկոսից իջաւ 25-ի, ծայրայեղ աղքատութիւնը 6,4 տոկոսից` 3,8-ի: Տնտեսական աճը հնարաւորութիւն տվեց կառավարութեանը առաւել մեծ ֆինանսական յատկացումներ ապահովել նաեւ կրթական, առողջապահական ու բնապահպանական ոլորտներում: 2008թ.-ին կառավարութիւնը վերանայեց «Աղքատութեան նուազեցման ռազմավարութիւն»-ը եւ ընդունեց Կայուն զարգացման ծրագիրը` առաւել հավակնոտ նպատակներով: Սակայն համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ինչպէս աշխարհի շատ երկրներում, այնպէս էլ Հայաստանում փոփոխութիւններ մտցրեց նախատեսուած ծրագրերում: Այդ պայմաններում կառավարութեան որդեգրած հակաճգնաժամային քաղաքականութեան հիմնական նպատակն է ապահովագրել հասարակութեան ամենախոցելի խմբերին ճգնաժամի վատագոյն ազդեցութիւնից` սոցիալական ոլորտում ծախսերն ամբողջովին պահպանելու միջոցով: «Մեզ համար կարեւոր է նաեւ պահպանել երկրի տնտեսական զարգացման տեմպերը եւ չեզոքացնել ճգնաժամով պայմանաւորուած բացասական հետեւանքները»,- ասաց փոխվարչապետը, յաւելելով, որ 2010թ.-ի տնտեսական միտումները հնարաւորութիւն են ստեղծում առաւել բարենպաստ պայմաններ ունենալ զարգացման խնդիրները լուծելու համար: «Մենք գիտակցում ենք, որ զեկոյցում վեր հանուած խնդիրները անտեսելու կամ նրանց ոչ բաւարար լուծումներ տալու դէպքում չենք կարողանայ մեր երկրի բնակիչների համար ապահովել հաւասարաչափ տարածքային զարգացում, սոցիալական, առողջապահական ու բնապահպանական լիարժէք պահպանութիւն»,- ընդգծեց Ա.Գեւորգեանը: Լրագրողների հետ զրոյցում փոխվարչապետը նշեց նաեւ, որ որոշ ցուցանիշներով Հայաստանը 2015թ.-ին կարող է հասնել հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը: Տարածքային համաչափ զարգացման ասպեկտով, ըստ նրա, կան զգալի փոփոխութիւններ. եթէ 2008թ.-ին պետութեան կողմից տարբեր ծրագրերով իրականացyող կապիտալ ծախսերի միայն մինչեւ 40 տոկոսն էր ուղղուած մարզեր, ապա 2009թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 65 տոկոս, իսկ 2010թ.-ին բոլոր իրականացուած ծրագրերի մօտաւորապէես 83 տոկոսը իրականացուել է մարզերում:
  -   Տնտեսութիւն