Սուսաննա Ներսիսեան. « Հայաստանում հեղինակային իրաւունքի խախտումը տարածուած է»


Սուսաննա Ներսիսեան. « Հայաստանում հեղինակային իրաւունքի խախտումը տարածուած է»

  • 26-04-2011 14:01:03   | Հայաստան  |  Հասարակութիւն
Կառավարութեան, իրաւական մարմինների, քաղաքացիական հասարակութեան եւ միջազգային համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 26-ին քննարկեցին արտօնագրերին, հեղինակային իրաւունքին եւ ապրանքանիշերին վերաբերող հարցերը Մակ-ի գրասենեակում տեղի ունեցած կլոր սեղան քննարկման ժամանակ: Միջոցառումը կազմակերպել էր Մակ-ի հանրային տեղեկատուութեան վարչութիւնը (ՄԱԿ ՀՏՎ) »Հայհեղինակ« Հկ-ի հետ համատեղ: Այն նուիրուած էր Գրքի եւ հեղինակային իրաւունքի (ապրիլի 23) ու Մտաւոր սեփականութեան (ապրիլի 26) համաշխարհային օրերին: Մակ-ի հանրային տեղեկատուութեան վարչութեան ներկայացուցիչ Մարիայ Դոցենկոն ասաց. «Հեղինակային իրաւունքն ու այլ առնչուող իրաւունքները պաշտպանում են հեղինակների, դերասանների եւ հեռարձակողների իրաւունքները եւ իրենց ներդրումն են ունենում ազգի մշակութային ու տնտեսական զարգացման մէջ: Չնայած օրէնքը լիակատար կերպով գործածելի դարձնելու երկրի ջանքերին դեռ շատ խնդիրներ կան այս բնագաւառում: Համոզուած եմ այսօրուայ քննարկումները կ'օգնեն որոշ լուծումներ գտնել»: Սուսաննա Ներսիսեանը, «Հայհեղինակ» Հկ-ի տնօրէնը, նշեց. «Հայաստանում հեղինակային իրաւունքի խախտումը տարածուած է, որն ազդում է ոչ միայն երկրի տնտեսական այլ նաեւ միջազգային կարգավիճակի վրայ: Շուկայում այնպիսի անօրինական կրիչներ կան, ինչպիսիք են տեսասկաւառակներն ու խտասկաւառակները եւ այլ նոր տեխնոլոգիաներ: Մի կողմից սա հեղինակներին օգնում է տարածել իրենց ստեղծագործութիւնները, միւս կողմից անօրինական կրիչները տարածւում են ամբողջ երկրով մէկ եւ աւելի է բարդանում հեղինակների իրաւունքները պաշտպանելը»։ * * * * * Ապրիլի 23-ը յայտարարուել է Գրքի եւ հեղինակային իրաւունքի համաշխարհային օր 1995թ.-ին Փարիզում` Իւնեսկօ-ի գլխաւոր խորհրդաժողովի ժամանակ: Նպատակն է այս օրը յարգանք ցուցաբերել գրքերի եւ հեղինակների նկատմամբ` խրախուսելով իւրաքանչիւրին եւ յատկապէս երիտասարդներին, բացայայտել կարդալու հաճոյքը եւ վերականգնել յարգանքը այն մարդկանց անփոխարինելի ներդրումների հանդէպ, ովքեր նպաստել են մարդկութեան սոցիալական եւ մշակութային առաջընթացին: Շատերը մտաւոր սեփականութիւնը դեռեւս դիտում են որպէս բիզնես կամ իրաւական հասկացութիւն, որը շատ քիչ առնչութիւն ունի իրենց հետ: Այս բացը լրացնելու համար Մտաւոր սեփականութեան համաշխարհային կազմակերպութեան անդամ պետութիւնները 2000թ. որոշեցին ընդունել Մտաւոր սեփականութեան համաշխարհային օր: Նրանք ընտրեցին ապրիլի 26-ը, այն օրը, երբ 1970թ. Մտաւոր սեփականութեան համաշխարհային կազմակերպութիւնը հիմնադրող պայմանագիրը մտաւ ուժի մէջ: Այս տարի օրուայ թեման է «Ձեւաւորելով ապագան»: Ձեւաւորումը մտել է մարդկային ստեղծագործութեան իւրաքանչիւր ոլորտ: Այն ազդում է ամէն ինչի վրայ` աւանդական արուեստից մինչեւ սպառողական տեխնիկայ, կառոյցներից ու հեծանիւներից մինչեւ նորաձեւութիւն ու կահոյք: Ձեւաւորումը կոչուել է «տեսանելի դարձած միտք»:
  -   Հասարակութիւն