Քննարկուել է «Դպրոցական սնունդ» ծրագրին Սփիւռքի աջակցութեան հնարաւորութիւնը<br />


Քննարկուել է «Դպրոցական սնունդ» ծրագրին Սփիւռքի աջակցութեան հնարաւորութիւնը

  • 09-09-2010 21:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 9-ին Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Միջին Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եւրոպայի տարածաշրջանային տնօրէն Դալի Բելգասմին, ծրագրի հայաստանեան գրասենեակի տնօրէն Մարիա Լուկյանովային եւ ծրագրերի պատասխանատու Լիանա Խառատեանին: Հիւրերը ներկայացրել են աշխարհի տարբեր երկրներում արդէն 45 տարի իրագործուող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագիրը: Այն իրականացուելու է նաեւ Հայաստանում եւ ընդգրկելու է առաւել կարիքաւոր, հիմնականում գիւղական համայնքների տարրական դասարանների 50 հազար երեխաների: Ծրագրի հայաստանեան մասի դոնորներից է Ռուսաստանի Դաշնութիւնը: Օրագրի պատասխանատուները փորձում են ներգրաւել նաեւ այլ դոնորներ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպման ընթացքում քննարկուել է Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագիրն իրականացնելու համար նաեւ հայկական Սփիւռքից միջոցներ ներգրաւելու հարցը: Նախարարը պատրաստակամութիւն յայտնելով աջակցել` առաջարկել է ծրագրի մասին տեղեկատուութիւն տեղադրել ՀՀ Սփիւռքի նախարարութեան «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում: Հ.Յակոբեանը հիւրերին ներկայացրել է նաեւ ՄԱԿ-ում Սփիւռքի մասին միջազգային կոնւենցիայ ընդունելու իր գաղափարը:
  -   Հասարակութիւն