Յայտարարուել է մրցոյթ Հայաստանի ԳԱԱ-ի համակարգի ասպիրանտների համար <br />


Յայտարարուել է մրցոյթ Հայաստանի ԳԱԱ-ի համակարգի ասպիրանտների համար

  • 08-09-2010 20:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիան, Գիտութեան եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազօտութիւնների եւ մշակումների հիմնադրամը յայտարարել են մրցոյթ ճշգրիտ, բնական եւ տեխնիկական գիտութիւնների բնագաւառներում ՀՀ ԳԱԱ համակարգի ասպիրանտների համար: Ըստ ՀՀ ԳԱԱ տեղեկատուական-վերլուծական կենտրոնի, սա առաջին մրցույթն է, որն իրականացւում է «Ասպիրանտական հետազօտութիւնների աջակցութիւն - 2010» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է հնարաւորութիւն ընձեռել սկսնակ հետազոտողներին իրականացնել բարձր մակարդակի հետազոտական աշխատանքներ: Մրցոյթի արդիւնքները նախատեսւում է յայտարարել դեկտեմբերի 1-ին:
  -   Հասարակութիւն