Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի պրոֆէսորադասախօսական անձնակազմին եւ ուսանողներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի պրոֆէսորադասախօսական անձնակազմին եւ ուսանողներին

  • 07-11-2018 13:29:32   |   |  Մամլո հաղորդագրություն

 
 
Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց  Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետի  պրոֆէսորադասախօսական անձնակազմին եւ ուսանողներին` գլխաւորութեամբ ֆակուլտետի  դեկան պրոֆէսոր Ռուբեն Մելքոնեանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութեան խօսքն ուղղեց ներկաներին` բարձր գնահատելով ֆակուլտետի գործունէութիւնը արեւելագիտութեան զարգացման գործում: Նորին Սրբութիւնը մեծապէս կարեւորեց արեւելագէտ մասնագէտների պատարաստումը՝ ուսանողներին յորդորելով ուսման մէջ լինել ջերմեռանդ, իսկ հայրենիքին ծառայելու հարցում` նախանձախնդիր:
 
Իր որդիական խոնարհումը եւ երախտագիտութիւնը յայտնելով Նորին Սրբութեանը՝ պրոֆէսոր Մելքոնեանն անդրադարձաւ արեւելագիտութեան զարգացման գործում հոգեւորականութեան նշանակալի դերին, ինչպէս նաեւ ֆակուլտետի հետ սերտ համագործակցութեանը. այսօր էլ հոգեւորականները դասախօսութիւններով իրենց նպաստն են բերում 50-ամեայ ֆակուլտետի արդիւնաւորմանը:
Վերջում Նորին Սրբութիւնը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու պատմութեանը եւ ներկայ մարտահրաւէրներին ու դրանց յաղթահարմանն ուղղուած ջանքերին:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն