Ազատականացուել է աւտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող կայանների գործունէութիւնը<br />


Ազատականացուել է աւտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող կայանների գործունէութիւնը

  • 26-08-2010 16:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իր հերթական որոշմամբ կառավարութիւնն ազատականացրել է աւտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող կայանների գործունէութիւնը` հնարաւորութիւն տալով դրանով զբաղուել նման ցանկութիւն յայտնած կազմակերպություններին: Տրանսպորտային միջոցների սեփականատէրերը նույնպես ունենում են իրենց նախընտրած կայան դիմելու հնարաւորութիւն: Վարչապետ Տիգրան Սարգսեյանի դիտարկմամբ ընդունուած որոշումը շոշափում է հազարաւոր մարդկանց շահերը, եւ այն պէտք է ԶԼՄ-ների միջոցով հասցուի բոլոր հետաքրքրուողներին: Հիմք ընդունելով «Աւտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատւութեան պարտադիր ապահովագրութեան մասին» ՀՀ օրէնքը, օգոստոսի 6-ի նիստում կառավարութիւնը հաստատել է «Համաձայնեցուած յայտարարագրի եւ աւտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրութեան (ԱՊՊԱ) կտրօնի ձեւը, բովանդակութիւնը, լրացման հրահանգը, ԱՊՊԱ կտրօնի վնասուած (խոտանված) լինելու չափանիշները, վնասուած (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացուած ԱՊՊԱ կտրօնը նորով փոխարինման եւ ԱՊՊԱ կտրօնի եւ դրա ձեւաթղթի հաշուառման կարգ»-ը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, մէկ այլ որոշմամբ գործադիրը ճանապարհային լուսացույցների եւ տեխնիկական այլ միջոցների պահպանման եւ շահագործման նորմատիվները ՀՀ կառավարութեան քննարկմանը ներկայացնելու պարտականութիւնը վերապահել է ՀՀ ԿԱՅ ոստիկանութեանը, որին յանձնարարուել է մինչեւ դեկտեմբերի 1-ը ներկայացնել դրանք:
  -   Տնտեսութիւն