ՊԽԼԻ-ի հայաստանեան մասնաճիւղը օգոստոսի 23-ին մի խումբ լրագրողների այցելութիւն է կազմակերպելու Լոռու մարզ<br />


ՊԽԼԻ-ի հայաստանեան մասնաճիւղը օգոստոսի 23-ին մի խումբ լրագրողների այցելութիւն է կազմակերպելու Լոռու մարզ

  • 20-08-2010 14:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) հայաստանեան մասնաճիւղը օգոստոսի 23-ին մի խումբ լրագրողների այցելութիւն է կազմակերպելու Լոռու մարզ` Թումանյանի տարածաշրջանում շրջակայ միջավայրի եւ մարդկանց առողջութեան համար վտանգ ներկայացնող բնապահպանական խնդիրների լուսաբանման համար: Ըստ ինստիտուտի հայաստանեան մասնաճիւղի հաղորդագրութեան, լրագրողներն այցելելու են Ճոճկան գիւղ, որտեղ գտնւում է «Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» կորպորացիային պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի խորհրդային տարիներից ժառանգութիւն մնացած պոչամբարը, որում ըստ բնապահպանների, երկար տարիներ ռեկուլտիվացիա չի կատարուել: Պոչանքները հեղուկ վիճակում են եւ անդունդի եզրին գտնուող պոչամբարից հոսում են դէպի ձորը, այնտեղից էլ` Դեբեդ: «Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» ընկերութեան պաշտօնական կայքում նշուած է, որ տարբեր մասնագիտական եզրակացութիւնների համաձայն կոմբինատը բնապահպանական տեսանկիւնից վտանգ չի ներկայացնում, արտադրութիւնը կազմակերպուած է հաշուի առնելով բոլոր պահանջւող նորմերը: Սակայն, ըստ բնապահպանների, բնապահպանական հիմնախնդիրները շարունակւում են անլուծելի մնալ: Այս հակասութիւնը պարզելու համար Ախթալա քաղաքում կազմակերպուելու է հանդիպում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի պատասխանատուների հետ, իսկ Ալավերդու Օրհուսի կենտրոնում խնդիրը քննարկվելու է Ախթալայի եւ Ճօճկանի տեղական իշխանութիւնների, բնակիչների, կոմբինատի ներկայացուցիչների, Լոռու մարզի բնապահպահական ու այլ ՀԿ-ների մասնակցութեամբ: Օգոստոսի 24-ին տեղի ունենալիք երեւանեան հանդիպումների ընթացքում ՊԽԼԻ-ն մտադիր է լրագրողներին հնարաւորութիւն ընձեռել հանդիպելու բնապահպանների, փորձագէտների, ոլորտի պատասխանատու պաշտօնեանների հետ: Լրագրողների այս այցելութիւնն իրականացւում է ՊԽԼԻ-ի «Լրագրողական այցելութիւններ մամուլի ներկայացուցիչների համար» ենթանախագծի շրջանակներում, որն իր հերթին ՊԽԼԻ Հարաւկովկասեան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի մի մասն է: Ծրագիրը վերջին երկու տարում ֆինանսաւկորում էր Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարութիւնը: 2010թ.-ի յուլիսից ծրագիրը շարունակւում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարութեան աջակցութեամբ: Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) նպաստում է անբարենպաստ պայմաններում ապրող բնակչութեան կեանքի բարելաւման համար անհրաժեշտ տեղեկատուութեան ապահովմանը եւ հնարաւորութիւնների ստեղծմանը` իշխանութիւնների պատասխանատւութեան, կառուցողական լուծումների, քաղաքացիական հասարակութեան ամրապնդման եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան միջոցով:
  -   Հասարակութիւն