Գիւմրեցի ծանրորդ Գոռ Մինասեանը` Սինգապուրի օլիմպիական պատանեկան խաղերի արծաթէ մեդալակիր<br />


Գիւմրեցի ծանրորդ Գոռ Մինասեանը` Սինգապուրի օլիմպիական պատանեկան խաղերի արծաթէ մեդալակիր

  • 19-08-2010 20:50:00   |   |  Սպորտ
ՍԻՆԳԱՊՈՒՐ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սինգապուրի օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերում Հայաստանի պատուիրակութեան օգտին գրանցուեց երրորդ մեդալը: Գիւմրեցի ծանրորդ Գոռ Մինասեանը (+85կգ), ով մեդալների համար պայքարի մէջ մտաւ օգոստոսի 19-ի առաւօտեան` Երեւանի ժամանակով 7-ին, գրաւեց երկրորդ տեղն ու արժանացաւ արծաթէ մեդալի: Ըստ Հաօկ-ի մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, Գ. Մինասեանը պոկեց 160կգ, հրեց 190կգ եւ երկամարտի 350կգ արդիւնքով ընդամէնը 1կգ-ով հետ մնաց իրանցի Ալիռեզայ Կազեմինեջադից (155+196): Երրորդը եգիպտացի Հասան Մոհամեդն էր (330կգ ): Նետաձիգների մրցաշարում, 32 նշանառուների պայքարում, Վասիլ Շահնազարեանը` 613 միաւորով, 16-րդն էր: Յիշեցնենք, որ մրցումների առաջին օրը` օգոստոսի 15-ին, բրոնզէ մեդալ էր նուաճել երեւանցի ծանրորդ Սմբատ Մարգարեանը, իսկ օգոստոսի 17-ին Հայաստանի հաւաքականի հաշուեկշռին եւս մէկ բրոնզէ մեդալ աւելացրեց ազատ ոճի ըմբիշ Արտակ Յովհաննիսեանը (46կգ, Հոկտեմբերեան):
  -   Սպորտ