Սփիւռքի նախարարն ընդունել է ՀԲԸՄ-ի Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի ներկայացուցիչներին<br />


Սփիւռքի նախարարն ընդունել է ՀԲԸՄ-ի Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի ներկայացուցիչներին

  • 10-08-2010 21:18:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը օգոստոսի 10-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ՀԲԸՄ-ի Մանուկեան-Դեմիրճեան վարժարանի փոխտնօրենուհի Էլլի Անդրէասեանին, կրթական յանձնախմբի ատենապետուհի, դասախօս Սիլվա Կարայանին, «Նոր Օր» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Մինաս Գոճայանին եւ վարժարանի նախակրթարանի ուսուցչուհի Սեւան Պողոսեան-Տեր Պետրոսեանին: Նախարարը հիւրերին ներկայացրել է Սփիւռքի նախարարութեան գործունէութիւնն ու առաջիկայ ծրագրերը` անդրադառնալով Սփիւռքի ներուժի համախմբան նպատակով նախարարութեան կազմակերպած համահայկական մասնագիտական համաժողովներին: Հ.Յակոբեանը հիւրերին ծանօթացրել է նաեւ նախարարութեան «Մեր մեծերը» ծրագրին, որի շրջանակներում արդէն իրականացուել են 700-ից աւելի միջոցառումներ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Սփիւռքի հայ համայնքներում արեւմտահայերենի ուսուցման խնդիրներին` նշելով Սփիւռքի բոլոր հայ համայնքների համար մէկ միասնական դասագիրք ստեղծելու անհրաժեշտութիւնը:
  -   Հասարակութիւն