Յունվարի 1-ից օգոստոսի 9-ը Հայաստանում արձանագրուել է աւազակային յարձակման 74 դէպք<br />


Յունվարի 1-ից օգոստոսի 9-ը Հայաստանում արձանագրուել է աւազակային յարձակման 74 դէպք

  • 09-08-2010 20:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ յունվարի 1-ից օգոստոսի 9-ը Հայաստանում արձանագրուել է աւազակային յարձակման 74 դէպք, որից բացայայտուել է 56-ը: Բացայայտուել է նաեւ նախկինում կատարուված նմանատիպ հանցագործութեան 8 դէպք: Ըստ ՀՀ ոստիկանութեան օպերատիւ հաղորդագրութիւնների ամփոփագրերի, նոյն ժամանակահատուածում արձանագրուել է կողոպուտի 156 դէպք, բացայայտուել` 104-ը: Բացայայտուել է նաեւ նախկինում կատարուված նմանատիպ հանցագործութեան 5 դէպք: 2009թ.-ի նոյն ամիսներին արձանագրուել էր աւազակային յարձակման 94 դէպք, բացայայտուել 46-ը: Բացայայտուել էր նաեւ նախկինում կատարուված նմանատիպ հանցագործութեան 2 դէպք: Կողոպուտի 194 դէպքից բացայայտուել էր 128-ը, ինչպէս նաեւ նախկինում կատարուված նմանատիպ հանցագործութեան 8 դէպք:
  -   Հասարակութիւն