Հայաստանի տարածքում օգոստոսի 1-ի դրութեամբ լիցենզավորված են եղել 36 աուդիտորական կազմակերպութիւն եւ 7 անհատ աուդիտոր<br />


Հայաստանի տարածքում օգոստոսի 1-ի դրութեամբ լիցենզավորված են եղել 36 աուդիտորական կազմակերպութիւն եւ 7 անհատ աուդիտոր

  • 06-08-2010 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ յունուար-յուլիսին Հայաստանի Ֆինանսների նախարարութիւնը տրամադրել է աուդիտորական ծառայութիւնների իրականացման 12 լիցենզիա: Նոյն ժամանակահատուածում դադարեցուել է աուդիտորական ծառայութիւնների իրականացման 3 եւ կասեցուել 2 լիցենզիայի գործողութիւնը, եւս 3 լիցենզիայի գործողութիւնը հանուել է կասեցումից: Ընթացիկ տարուայ եօթ ամիսներին օրէնքով սահմանուած կարգի համաձայն այս ոլորտից գանձուել է 6 մլն 472,5 հազար դրամ պետական տուրք, որից 6 մլն 272,5 հազար դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 200 հազար դրամը` անհատ աուդիտորներից: Աուդիտ իրականացնող անձանցից գանձուել է նաեւ տուգանք 1,61 մլն դրամի չափով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, Հայաստանի տարածքում օգոստոսի 1-ի դրութեամբ լիցենզավորված են եղել 36 աուդիտորական կազմակերպութիւն եւ 7 անհատ աուդիտոր:
  -   Տնտեսութիւն